Քաղաքական 16:15 13/06/2018 Արցախ

Մասիս Մայիլյան. Անհրաժեշտ են Ադրբեջանին զսպելու նոր միջազգային քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը News.am գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է բանակցություններում Արցախի կողմ դառնալու հարցին:

Հարց. Պաշտոնական Երևանը հայտարարում է բանակցային սեղանին Արցախի վերադարձի անհրաժեշտության մասին: Որքանո՞վ է դա հնարավոր: Ներկայացրեք, խնդրեմ, այս հարցի շուրջ Արցախի դիրքորոշումը:

Պատասխան. Բանակցային գործընթացին Արցախի՝ որպես լիիրավ կողմ վերադարձի անհրաժեշտության մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը լիովին համընկնում է Արցախի իշխանությունների մոտեցումների հետ: Բանակցային լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտության մասին բազմիցս նշվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից՝ ինչպես հրապարակային հայտարարություններում, այնպես էլ վերջին երկու տասնամյակների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների ժամանակ: Հայաստանի նախկին իշխանությունները նույնպես բարձրացրել է այս հարցը: Եռակողմ ձևաչափով բանակցությունների վերականգնման հնարավորության մասին խոսել են նաև միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Մի քանի տարի առաջ որպես անկախ փորձագետ՝ մամուլին տրված հարցազրույցում իմ կողմից ՀՀ և Արցախի իշխանություններին առաջարկ էր արվել հստակ կերպով բաշխել երկու հայկական պետությունների դերերն ու պարտականություններն Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Արդյունքում, Հայաստանի Հանրապետությունը կարող էր հրաժարվել Ադրբեջանի և միջնորդների հետ քննարկել կարգավորման այն առանցքային հարցերը, որոնք, ըստ պայմանավորվածության, կվերապահվեին Արցախի Հանրապետության իշխանությունների բացառիկ իրավասությանը: Այդ պարագայում միջնորդներին և երրորդ կողմին այլ տարբերակ չէր մնա, քան բանակցային սեղանի շուրջ հրավիրել Արցախի պաշտոնական պատվիրակությանը:

Հայաստանի նոր վարչապետի՝ Ադրբեջանի ղեկավարության հետ բացառապես Հայաստանի Հանրապետության անունից բանակցելու պատրաստակամության մասին Ստեփանակերտում և Հայաստանի Ազգային Ժողովում արված հայտարարություներն արդիական են դարձնում լիարժեք եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման մեխանիզմ փնտրելու անհրաժեշտությունը:
 

Հարց. Ինչու՞ է ադրբեջանական կողմը հակադրվում լիարժեք բանակցային ձևաչափի վերականգմանը, և ի՞նչ է տալու Արցախի մասնակցությունը բանակցություններին:

Պատասխան. 1992 թ․ ամռանից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԽ Մինսկի Կոնֆերանցի նախագահության հովանու ներքո ընթացող բանակցություններին: 1993 թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը ԵԱՀԽ ՄԽ երկրների կողմից ճանաչվել է որպես հակամարտության հիմնական կողմերից մեկը: Հետագայում, ԵԱՀԽ-ԵԱՀԿ, ՄԱԿ-ի և ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի շրջանակներում ընդունվել են տարբեր փաստաթղթեր, որոնք վկայում են Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտության կողմ լինելու մասին: Մասնավորապես, 1995 թ. մարտին ԵԱՀԿ գործող նախագահն իր Պրահայի եզրակացության մեջ հաստատել է. «ԵԱՀԿ կողմից նախկինում ընդունված որոշումները՝ կողմերի կարգավիճակի վերաբերյալ, այսինքն, ամբողջ բանակցային գործընթացում, ներառյալ՝ Մինսկի կոնֆերանսում, հակամարտության մեջ երկու ներգրավված մասնակից-պետությունների, ինչպես նաև հակամարտության երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցության մասին»: Հարկ է նշել, որ մինչև 1994 թ․ դեկտեմբերը Մինսկի գործընթացին զուգահեռ եռակողմ բանակցություններ են անցկացվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության միջնորդությամբ։ Եռակողմ բանակցություններից բացի 1993 թ․ տեղի է ունեցել Արցախի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցությունների մի ամբողջ շարք, ներառյալ՝ 1993 թ. սեպտեմբերին ամենաբարձր մակարդակով հանդիպումը Մոսկվայում: Որոշ բանակցությունների արդյունքում Ստեփանակերտի և Բաքվի միջև ստորագրվել են փաստաթղթեր:

1994 թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթից ու 1994 թ. մայիսի 12-ի եռակողմ և անժամկետ հրադադարի Համաձայնագրից բացի կարելի է բերել պաշտոնական Բաքվի և միջազգային հանրության կողմից ԼՂՀ-ն որպես հակամարտող կողմ ճանաչելու բազմաթիվ այլ օրինակներ: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակը լեգիտիմ է և անվիճելի:

Մինչև 1997 թ. ապրիլ կայացած եռակողմ բանակցությունները դրսևորվել են որպես առավել օպտիմալ ձևաչափ՝ բանակցություններում կոնկրետ արդյունքների հասնելու համար: Կողմերից յուրաքանչյուրը բանակցել է իր իրավասության տիրույթում գտնվող հարցերի շուրջ և պատասխանատվություն ստանձնել դրանց իրագործման համար: Հենց այդ ձևաչափում են արձանագրվել առավել շոշափելի արդյունքներ` 1994 թ. հրադադարի մասին Համաձայնագիրը, ինչպես նաև 1995 թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին պայմանավորվածությունները:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու և բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ ենք համարում վերադառնալ կարգավորման եռակողմ ձևաչափին, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը: Այս մոտեցումը կարևոր է նաև խաղաղության պայմանագրի իրականացման համար պատասխանատվությունը կիսելու տեսանկյունից: Արցախի իշխանությունները պատրաստ են դե յուրե ստանձնել տարածաշրջանային կայունության պահպանման համար պատասխանատվության իրենց բաժինը:

Ադրբեջանի փաստացի հրաժարումը Արցախի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ լիարժեք բանակցություններ անցկացնելուց նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները չունեն կամք՝ հակամարտությունը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով, և,  որ այդ երկրին ձեռնտու է ստեղծված ստատուս-քվոն, որը թույլ է տալիս նրան ժամանակ շահել՝ ինքնիշխան Արցախի դեմ նոր ռազմական ագրեսիա պատրաստելու համար: Այդ մասին է վկայում նաև ադրբեջանական իշխանությունների դժկամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ Վիեննայում (մայիսի 16, 2016 թ.), Սանկտ-Պետերբուրգում (հունիսի 20, 2016 թ.), Ժնևում (հոկտեմբերի 16, 2017 թ.) և Կրակովում (հունվարի 18, 2018 թ.) ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար՝ ուղղված կարգավորման գործընթացում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը: Ադրբեջանի իշխանությունների նման վարքագիծն օրինաչափ հարց է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանավորվածությունները հարգելու ունակության վերաբերյալ:

Ադրբեջանի կողմից նախաձեռնված 2016 թ. ապրիլյան պատերազմի օրերին աշխարհի ուժային կենտրոնները, հեղինակավոր միջազգային կառույցների և առանձին պետությունների ղեկավարները կոչ են արել կողմերին պահպանել զսպվածություն և վերադառնալ հակամարտության կարգավորման բացառապես խաղաղ հունին: Ակնհայտ է, որ այդ կոչերը բավարար չէին և բացահայտորեն անտեսվեցին Բաքվի իշխանությունների կողմից:

Անհրաժեշտ են Ադրբեջանին զսպելու նոր միջազգային քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներ, այդ թվում՝ Արցախի անկախության ճանաչմանն ուղղված քայլեր, ինչը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունը և տարածաշրջանային անվտանգությունը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում կարգելվի պլաստիկե շշերի վաճառքը
Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանում օգոստոսի 20-ից կարգելվի պլաստիկե շշերի վաճառքը։ Այս մասին հայտնում է Lonely Planet-ը: Նշվում է,...
Աղբյուր` Panorama.am
19:49
Ամերիկացի գործարարը պնդում է՝ Պորոշենկոն առնվազն 8 միլիարդ դոլար է հանել Ուկրաինայից
Որպես պետության ղեկավար, Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պետրո Պորոշենկոն երկրից դուրս է բերել առնվազն 8 միլիարդ դոլար: Այս մասին, ինչպես գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:32
Սիսիանի Գետափ թաղամասում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 19-ին...
Աղբյուր` Panorama.am
19:21
2018թ․ Գերմանիան արտոնել է Թուրքիային 216 մլն եվրո արժողությամբ ապրանքների վաճառքը
Գերմանիայի կառավարությունը 2018թ․ ընթացքում արտոնել է Թուրքիային 216 մլն եվրո ընդհանուր արժողությամբ երկակի նշանակության (և ռազմական, և...
Աղբյուր` Panorama.am
19:10
Օգոստոսի 19-ին Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:00
«Հայ թատրոնի նահանջը ուղղակիօրէն կապուած է արեւմտահայերէնի նահանջին հետ»
Հայ թատրոնի մասին «Արևելք»-ը  զրուցել է Պօղոս Չալկըճըօղլուի հետ: Պոլսահայ ներկայ իրողութեան մէջ Պօղոս Չալկըճըօղլու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Ի պատասխան Թրամփի՝ Դանիան ցանկանում է գնել ԱՄՆ-ը
ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆինլանդիան գնելու հիպոթետիկ առաջարկը մերժելուց հետո, Դանիայի կառավարությունը հայտարարել է, որ շահագրգռված կլիներ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Վրացական կայքն ահազանգում է հակահայական քարոզչություն անող լրատվական հարթակի մասին
Վրացական «MediaChecker» հարթակը ուսումնասիրել է վրացերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակումներով հանդես եկող «Կավկազ...
Աղբյուր` Panorama.am
18:18
Սորոսը մեծացնում է Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանի ֆինանսավորումը
Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամ» -ը կավելացնի իր ֆինանսավորումը Կենտրոնական Եվրոպական  համալսարանի (CEU) համար, ասվում...
Աղբյուր` Panorama.am
18:02
Այս տարվա առաջին կիսամյակում գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը նվազել է
Հայաստանում 2019 թվականի առաջին կիսամյակում  գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 267  մլրդ 115.1 մլն դրամ՝...
Աղբյուր` Panorama.am
17:45
HALO Trust-ը՝ Ղարաբաղում ականազերծման ծրագրի կարևորության մասին
  «Ամերիկայի Ձայն»-ի գրավոր հարցմանը՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման իրականացման վերաբերյալ պատասխանել են The HALO Trust...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհն օգոստոսի 19-ին որոշ ժամանակով փակ է լինելու. ԱԻՆ
Օգոստոսի 19-ին, ժամը 14:00-ից 16:00-ն Տավուշի մարզի Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը փակ է լինելու։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
17:11
Հորդառատ անձրևներ Սոչիում
Այսօր առավոտյան հորդառատ անձրևներ են տեղացել Սոչիում, որոնք շարունակվել են Ադլերում: «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնում է, որ դրանք, սակայն...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ոտքեր չունեցող տղայի հանդիպումը աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահի հետ
Ղազախստանցի Ալի Տուրգանբեկովը, որն առանց ոտքերի է ծնվել,  ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի սուպերգավաթի մրցախաղից  առաջ  հնարավորություն է...
Աղբյուր` Panorama.am
16:40
Բագրավան գյուղում 1300 հակ անասնակեր է այրվել
Օգոստոսի 17-ին, ժամը 16:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղի 13-րդ փողոցի թիվ 2 հասցեում...
Աղբյուր` Panorama.am
16:29
Արագածոտնի մարզպետարանը հերքում է
Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հraparak.am կայքի 17.08.2019թ. «Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
16:18
«Պահպանենք և փոխանցենք ազգային երաժշտությունը Շիրակի մարզում» ծրագիրն ավարտվել է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Ծիրանափող» մշակութային երիտասարդական հասարակական...
Աղբյուր` Panorama.am
16:02
Հերթական գրպանահատն է բերման ենթարկվել
Օգոստոսի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, ստացված...
Աղբյուր` Panorama.am
15:47
Ալեքսանդր Եսայանը՝ Բարաք Օբամայի Հայաստան հնարավոր այցի մասին
Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների Ալեքսանդր Եսայանը հաստատեց այն լուրերը, որ Հայաստանում անցկացվելիք «WCIT 2019»-ի...
Աղբյուր` Panorama.am
15:30
Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
15:17
Հրապարակվեց Հայաստանում անցկացվող «WCIT 2019»-ի 10 հիմնական բանախոսներից 5-ի անունները
Երևանում հոկտեմբերի 6-9-ը  տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների «WCIT 2019» համաշխարհային համաժողովը։ Կազմակերպիչներն այսօր...
Աղբյուր` Panorama.am
15:00
Սոչի, Ստրասբուրգ, Սան Պաուլու… Airbus A320 շարքի օդանավերի ամենախոշոր ավիաաղետները
   «Ուրալյան ավիաուղիներ»-ի А321 օդանավն օգոստոսի 15-ին թռիչքից մի քանի րոպե հետո կոշտ վայրէջք էր...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ուկրաինայում թռիչքի ժամանակ Ми-2 ուղղաթիռն ընկել է
Ուկրաինայի Լվովի շրջանում Ми-2 ուղղաթիռն ընկել է Բրոդի  օդանավակայանում՝ թռիչքի ժամանակ: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հաղորդել է...
Աղբյուր` Panorama.am
14:38
Օդեսայի հյուրանոցներից մեկում բռնկված խոշոր հրդեհից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. դեսպան
Ուկրաինայի Օդեսա քաղաքի «Tokyo Star» հյուրանոցում լույս օգոստոսի 17-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել, որի զոհվել է 8 մարդ, ևս 10-ը...
Աղբյուր` Panorama.am
14:31
Թրամփն իր 400 հազար դոլար աշխատավարձը հետ է փոխանցել պետությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարվա երկրորդ քառորդի աշխատավարձը նվիրաբերել է հանրային առողջապահության ծառայությանը՝ շարունակելով իր աշխատավարձը...
Աղբյուր` Panorama.am
14:19
Դավիթ Տոնոյանը կհանդիպի Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Տոնոյանը Մոսկվայում կմասնակցի «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մասնակիցների պարգևատրման և միջոցառումների փակման...
Աղբյուր` Panorama.am
14:14
Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը կրակ արձակելու հրահանգ կտա. Սասուն Միքայելյան
«Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը կրակ արձակելու հրահանգ կտա»,- այս  մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:01
ՀՀ քաղաքացու համար վերացվել է ՌԴ մուտք գործելու արգելքը. ՄԻՊ
Մոսկվայում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի...
Աղբյուր` Panorama.am
13:48
Եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուների խոսակցության վերծանումը
Համացանցում հայտնվել է Մոսկվայի շրջանի եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած A321 ինքնաթիռի օդաչուների և կարգավարների միջև...
Աղբյուր` Panorama.am
13:33
Երբ իշխանությունը համալրվում է ապիկար կադրերով և գործում է անհեռատես նրան չի օգնում ոչինչ. Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՍԴ անդամների հրաժարականի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի Սա մեր ռազմավարական տեսլականն է. Արմեն Գրիգորյան
15:04 26/07/2019

Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի Սա մեր ռազմավարական տեսլականն է. Արմեն Գրիգորյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}