Հասարակություն 17:19 13/06/2018 Հայաստան

Զանգերիս չես պատասխանում, հետ չես զանգահարում. Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման մասին։  Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինային՝ Գ.Բագրատյանը գրել է.

«Նիկոլ, հարգելի բարեկամ

Մամուլից իմացա, որ որոշել ես շարունակել և ավելի քան 2 անգամ ընդլայնել այսպես կոչված կուտակային կենսաթոշակային համակարգը։ Մինչև այս տարվա հուլիսի մեկը պետական հատվածի աշխատողների աշխատավարձի 5%-ին գումարվում էր բյուջեի 5%-ը և ուղարկվում էր կառավարիչներին։ Մասնավոր հատվածի աշխատակիցների համար խնդիրը հետաձգված էր։ Դու հնարավորություն ունեիր այն չեղարկելու։  Եւ ահա մամուլից իմանում եմ նոր որոշման մասին. 5-5 հարաբերակցությունը փոխվում է 2.5-7.5 հարաբերակցության և արդեն կիրառվում բոլոր աշխատողների նկատմամբ։

Ի՞նչ է իրականում որոշել կառավարությունը։ Նա որոշել է հետայսու ՀՀ բյուջեի մի 5-6%-ը (տարեկան առնվազն մի 60 մլրդ դրամ) 45 տարով (միջին հաշվով մի քիչ պակաս) դուրս հանել երկրից հետագայում այսօրվա երիտասարդների բարօրությունը ապահովելու համար։ Կարո՞ղ է նման որոշումը բնական համարվել։ Այո, շատերն են դա անում։ Ո՞րն է խնդիրը։ Այստեղ ահա սկսվում են հարցերը։

1. Զարգացման մեր մակարդակում, երբ մասնավոր սպառումը հաճախ գերազանցում է ՀՆԱ-ն, նման հանդուգն կուտակում կատարելը տրամաբանական չէ։ Մենք թաղված ենք միջնաժամկետ և միջին երկարաժամկետ (համենայն դեպս 45 տարուց պակաս) պարտքերի մեջ։ Բայց արի ու տես երկարաժամկետ պարտք ենք տալիս։

2. ՀՀ այսօրվա բյուջեն հիմնականում պետական ոլորտում զբաղվածների աշխատավարձն է ու կենսաթոշակները։ Երբ մենք բյուջեից 5-6%  հանում ենք, ապա հարաբերականորեն իջեցնում ենք այս մարդկանց աշխատավարձը կամ թոշակը։ Ստացվում է այսօրվա թոշակառուներից փողը կտրում ենք վաղվա թոշակառուների համա՞ր (որոնք այսօր աշխատում են)։ Սա անթույլատրելի է։ Սովորաբար աշխատողներն են պահում չաշխատողներին։

Արդյոք սա պոպուլիստական նվեր չէ հեղափոխություն արած ջահելությանը։ Բա տարիքավորնե՞րը (30-ից բարձրերը), բա ծերե՞րը։ Էլ ու՞ր մնաց սերունդների համերաշխությունը։ Մենք նրանց իրար դե՞մ ենք հանում։

3. Փողը դուրս է տարվում 45 տարով։ Բայց ներդրվում է միջնաժամկետ արժեթղթերում (մինչև 10 տարի) կամ էլ միջին երկարաժամկետներում (մինչև 20 տարի)։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք 45 տարով տալիս։ Ինչո՞ւ չենք կապիտալիզացնում յուրաքանչյուր 10 կամ 20 տարին մեկ։

Ուսումնասիրությունները ցույց տվեցին որ աշխարհում 30 տարուց բարձր ռեգուլյար արժեթղթեր չկան։ Նայեք ԱՄՆ-ին. 10 տարին մեկ կապիտալիզացնում է։ Նույնիսկ Չիլին, որից իբր թե համակարգը փոխառել ենք։ 20 տարուց մի փոքր ավել (ի դեպ, Չիլին վերջերս մտցրել է աշխանքային կենսաթոշակ, մերձբալթյան հանրապետություններն իրենց վերջին տարիների ցածր տնտեսական աճը բացատրում են կուտակայինով)։ 45 տարի տնտեսական հորիզոն չկա, քանզի շղթայական ինդեքսները այդքան երկար ժամկետի համար գնաճի կամ արժույթի փոխարժեքի մեծ տատանումներ են տալիս։ 45 տարի հետո մենք չենք կարող իրար հանդիպել և ասել, ով էր ճիշտ և ով էր սխալ։ Մենք պարզապես չենք լինի։

Այս ամենը չի քննարկվել։ Կառավարության նիստում ասած քո բառերը (անցել ենք անդառնալիության կետը) տեղին չեն։ Այս հարցում անդառնալիության կետ չկա։ Կամ էլ թե իբր հիմա վստահության իշխանություն է, ուրեմն կարելի է։ Այն, որ վստահության իշխանություն է, համաձայն եմ (առայժմ)։ Բայց այս հարցում վստահությունը կամ անվստահությունը ի՞նչ կապ ունեն։ Եթե այս համակարգը քո տարբերակով ընդունվի, ապա առաջիկայում կարող ենք Ղարաբաղ էլ կորցնել, հայրենիք էլ։ Ի՞նչու։ Որոովհետև հաշվի, որ մի հատ մարզ տնտեսական շրջանառությունից հանում ես։ Խնդրեմ, նստենք հեռուստացույցի առաջ բանավիճենք։ Կամ էլ, նկատի ունենալով, որ ի վերջո փողը մի սերնդից փոխանցում ես մյուսին, ինչո՞ւ չդնել հանրաքվեի։ Քո իշխանության գալը ժողովրդավարության հիանալի օրինակ էր։ Դե դա գործով ապացուցիր. դիր հանրաքվեի։

Չէի գրի։ Կգայի կպատմեի։ Բայց զանգերիս չես պատասխանում, հետ չես զանգահարում։ Ի դեպ սա առաջին դեպքն է։ Նախկինները, որոնց հստակ ընդդիմադիր էի, նույնիսկ նախագահը, եթե տեղում էլ չէին, մի քիչ հետո հետ էին զանգում։ Գիտեին, որ ես երբեք անձնական հարցով չեմ զանգահարում»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:22
Զենքի սպառնալիքով մի խումբ անձանց հետ մարդուն առևանգելու գործով մեղադրյալ է ներգրավվել. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ հանցավոր աշխարհում քրեական հեղինակություն համարվող Ա. Վ.-ն կազմակերպել,...
Աղբյուր` Panorama.am
10:00
Ասկերանի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Սերգեյ Գրիգորյանն ազատվել է Ասկերանի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Հիշենք նաև «Սիթիի» խտացրածները
ԱԱԾ-ի՝ Մանվել Գրիգորյանի առանձնատնից գտած «բանակային հանածոյի»  քաղաքական, բարոյական, քրեական կողմերի բուռն քննարկումները չեն...
Աղբյուր` Panorama.am
09:43
Դեռահաս զբոսաշրջիկը փորձել է Կոլիզեումից մասնիկ գողանալ
Ավստրիացի անչափահասը Հռոմ էքսկուրսիայի ժամանակ չի նկատել կարաբիներիներին, կոտրել է Կոլիեզեումի սյուներից մի փոքրիկ հատված և փորձել թաքցնել...
Աղբյուր` Panorama.am
09:30
Իսպանիայի կառավարությունը մտադիր է վերահուղարկավորել Ֆրանկոյին
Հունիսին Իսպանիայում իշխանության եկած սոցիալիստները հայտարարել են նախկին դիկտատոր Ֆրանկոյի մասունքները տեղափոխելու մասին, որոնք հիմա դամբարանում...
Աղբյուր` Panorama.am
09:20
Կոբզոնը խոսել է իր հոսպիտալացման մասին
Ավելի վաղ նրա կինը լրագրողներին պատմել էր, որ ամուսնու առողջության համար անհանգստանալու կարիք չկա:
Աղբյուր` Panorama.am
09:12
Սաուդյան Արաբիայի հավաքականի ինքնաթիռն օդում այրվել է
Չնայած բռնկված հրդեհին՝ Սաուդյան Արաբիայի հավաքականը հաջողությամբ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում:
Աղբյուր` Panorama.am
01:07
Մանվել Գրիգորյանը պատրաստ է անձեռնմխելիությունից զրկվել՝ «հանուն հակափաստարկների»
Այժմ էլ լայնորեն քննարկվում է Ազգային ժողովի ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանի նամակը, որը, ըստ Aysor.am-ի աղբյուրների, նա ուղղել է...
Աղբյուր` Panorama.am
00:21
14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել, հարուցվել է քրեական գործ
Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել, այս փաստով Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցել: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
00:07
Մանվել Գրիգորյանի առանձնատանը պահվող վագրը տեղափոխվեց կենդանաբանական այգի
Երևանի կենդանաբանական այգին օթևանեց է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի` Ակնալճում գտնվող առանձնատանը պահվող վագրին։ Երևանի Կենդանաբանական այգին...
Աղբյուր` Panorama.am
20:30
Շառլ Ազնավուրը կվերսկսի համաշխարհային շրջագայությունը սեպտեմբերին
Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Խորվաթիայում նախատեսված համերգները հետաձգվում են։
Աղբյուր` Panorama.am
20:27
Նոր նշանակումներ Զինված ուժերում
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Օնիկ Գասպարյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ: Այս մասին տեղեկանում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:21
Պորտուգալացին հեծանիվով հասել է Ռուսաստան
Պորտուգալացի ֆուտբոլի երկրպագու Էլդեր Բատիշան իր երկրից հեծանիվով հասել է Ռուսաստան, ուր անցկացվում  են 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի...
Աղբյուր` Panorama.am
20:15
Մեր քայլերի նպատակն է երկրում իրականացել իրական փոփոխություններ. վարչապետ
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը Երևանում է։ Այսօր  ԵԽ պատգամավորներին ընդւոնել է վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
20:09
Վաղը անձրևի հավանականություն կա
Հունիսի 18-ի երեկոյան ժամերին, 19-23-ը՝ գիշերը և երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝...
Աղբյուր` Panorama.am
20:00
Բուլղարական Արևային ափին հսկողությունն ուժեղացվում է
Բուլղարացի ոստիկաններին այդ շրջանում օգնելու են նրանց գործընկերները Ռումինիայից, Չեխիայից, Գերմանիայից։
Աղբյուր` Panorama.am
19:46
Հնդկաստանի բնակիչը 1350 կմ է անցել՝ վարչապետի հետ հանդիպելու համար
Հնդկաստանի Օրիս նահանգի բնակիչ Մուկտիկանտ Բիսվալը 1350 կմ է անցել՝ մինչ մայրաքաղաք Հնդկաստան հասնելը, որպեսզի երկրի վարչապետին հիշեցնի...
Աղբյուր` Panorama.am
19:36
Ռուսաստանում նույնիսկ սպասում կա, որ մեր արտահանման ծավալները կավելանան. Փաշինյան
Կաթի մթերման, պտուղ-բանջարեղենի արտահանման, ինչպես նաև ոռոգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր են քննարկվել այսօր կառավարությունում։...
Աղբյուր` Panorama.am
19:27
Մեղադրանք է առաջադրվել՝ Բրյուսովի համալսարանի պահեստից յուրացումներ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Դավիթ Բաբայան. «Մեղքի ատյանը միայն և միայն դատարանն է»
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումները միարժեք չընդունվեցին: ՀՀԿ-ն սկզբում հետապնդման մասին խոսեց, բայց այսօր...
Աղբյուր` Panorama.am
19:09
Չեմ կարծում, որ իմ հարստությունը կկրկնապատկվի, նույնիսկ գուցե եկամուտների անկում լինի. Դավիթ Անանյան
«Ես մի քիչ ձեռնպահ կմնամ ինչ-որ տեղեկատվություն հայտնել, քանի որ քննություն է ընթանում»,- այս մասին «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
19:02
Գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել է ԱԺ նախագահին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ տալու համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
18:59
Գյուղնախը՝ ՀՀ-ում արտադրված մթերքների արտահանման պահանջերի վերաբերյալ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պտուղ-բանջարեղեն արտահանողներին տեղեկացնում է, որ  ԵԱՏՄ-անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման...
Աղբյուր` Panorama.am
18:48
Զինհաշմանդամներին զննելու համար գերմանական կլինիկայից ժամանած մասնագետները՝ ՊՆ-ում
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Գերմանիայի առաջատար Օթթոբոք կլինիկայի Կալկաթայի (Հնդկաստան) մասնաճյուղի...
Աղբյուր` Panorama.am
18:37
Կազմվել է հաջողված ֆիլմեր նկարահանած ռեժիսորների ցանկը
Ցանկում հայտնվել են միայն 1980 թվականից հետո նկարահանված ֆիլմերը, որոնք պորտալում միայն դրական՝ «կանաչ» արձագանքներ են ստացել:
Աղբյուր` Panorama.am
18:32
Երևանի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից
Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանն ազատվել է պաշտոնից:  ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանի...
Աղբյուր` Panorama.am
18:28
ՊՆ-ը մատակարար կազմակերպությունների նկատմամբ ուշացման տույժեր կիրառելու մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է. «Վերջին օրերին ՀՀ պաշտպանության նախարարություն են...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մանվել Գրիգորյանի երկրորդ փաստաբանը շարունակում է իրականացնել իր գործառույթները
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը երկու փաստաբան ունի։
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}