Վրաստանի վարչապետը հրաժարական է ներկայացրել
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ թողնում է պաշտոնը: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»։
«Ես փորձում էի լինել յուրաքանչյուր քաղաքացու վարչապետը: Ես եղել և մնում եմ թիմային խաղացող: Դրանից ելնելով՝ ես նկատում եմ թիմում եղած տրամադրությունները և որոշում եմ ընդունում, որն այս իրավիճակում իմ փոխարեն պետք է կայացներ ցանկացած թիմի ղեկավար»,- ճեպազրույցի ժամանակ նշել է Կվիրիկաշվիլին:
Համաձայն Վրաստանի սահմանադրության՝ վարչապետի հրաժարականին հետևում է նաև կառավարության հրաժարականը։