Կիմ Չեն Ինը՝ ԱՄՆ նախագահի բնորոշմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հանդիպմանը անմիջապես հասկացել են իրար:
«Մենք հենց սկզբից շատ լավ հասկացանք իրար… Մենք խոսեցինք այն մասին, որ պետք է ապամիջուկայնացնել երկիրը, և նա հասկացավ, նա չվիճեց այդ հարցի շուրջ»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում:
ԱՄՆ նախագահի խոսքով, Կիմ Չեն Ինը ուժեղ տղա է:
«Մարդիկ հարցնում են՝ ինչպիսինն է նա: Նա շատ լավ բնավորություն ունի, ծիծաղելի է, և շատ-շատ խելացի, հիանալի բանակցող»,- ասել է նա:
Միաժամանկ Թրամփը նշել է, որ չի հրաժարվում նախկինում Կիմ Չեն Ինի հասցեին հնչեցրած կոշտ հայտարարություններից, քանի որ առանց դրանց, նրա խոսքով, չէին լինի Հյուսիային Կորեայի հետ բանակցությունները: