Հայաստանը և մեր ողջ ժողովուրդը ազգովի կանգնած ենք Արցախի մեջքին. ՀՀ նախագահ
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահները քննարկել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Հանդիպումից հետո նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողներին ասել է.
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ Արցախն իսկապես կայացած պետական միավոր է, որն ունի ժողովրդավարական ինստիտուտներ, ընտրված և՛ խորհրդարան, և՛ նախագահ, ինչպես նաև մարդիկ, որոնք ոչ միայն հպարտ են որպես արցախցի, այլ նաև հպարտ են, որովհետև պետություն ունեն: Ես վստահ եմ, որ Արցախի ժողովրդավարական ձևով ընտրված ղեկավարները՝ ժողովրդի հետ միասին ունեն և՛ կյանքի փորձառնություն, և՛ հպարտություն, և՛ համարձակություն, և, իհարկե, իմաստություն՝ իրենց ներքին խնդիրներն ինքնուրույն լուծելու համար: Մենք բոլորս՝ Հայաստանը և մեր ողջ ժողովուրդը ազգովի կանգնած ենք Արցախի մեջքին, քանի որ մարտահրավերները չեն ավարտվել: Դրանք նույնքան մեծ են, գուցե ևավելի մեծ այսօր, քան երեկ: Հետևաբար, Արցախի կայունությունը բոլորիս համար շատ կարեւոր է»:
Այցի ընթացքում Հայաստանի ու Արցախի նախագահները, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և Արցախի Ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ, այցելել են նաեւ Արցախի ազատամարտիկների զբոսայգու շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի կայունությունը վեր է ամեն ինչից. ՀՀ Նախագահ
- Բակո Սահակյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ
- Արմեն Սարգսյանն այցելել է Դադիվանք
- Նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Արցախի Հանրապետություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ