Ռոբբի Ուիլյամսը ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը չի կատարի Party Like A Russian երգը
Բրիտանացի փոփ-երգիչ Ռոբբի Ուիլյամսը հայտարարել է, որ իր Party Like A Russian երգը չի կատարելու Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը:
«Ես ուրախությամբ կկատարեի Party Like A Russian երգը: Ցավոք, ինձ խնդրել են դա չանեմ»,- Լենտա.ռու-ի հաղորդմամբ հայտարարել է Ուիլյամսը:
Նշվում է, որ այդ նախադասությունից հետո եգիչն ասել է. «Ընդհանուր առմամբ, դա որևէ կապ չունի խնդրանքի հետ: Ես պատրաստվում եմ կատարել իմ հիմնական բոլոր հիթերը, որոնք առավել հայտնի են»:
Party Like A Russian երգը, որով Ռուսաստանում մեծ ճանաչում է ձեռք բերել երգիչը, ռուս հարուստ մարդու մասին է, ով նվազեցնում է ազգի բարեկեցությունը, կառուցում է սեփական տիեզերակայան և երբեք չի ժպտում: 2016 թվականի աշնանը Ռ.Ուիլյամսը թողարկել է այդ երգի տեսահոլովակը: