Քաղաքական 17:50 14/06/2018 Հայաստան

Թե ինչ եղավ ԼՂ հակամարտության բանակցություններին, երբ Մեծ Ութնյակից երկու երկիր պակասեց

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Հունիսի 13-14-ին Երևան այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և հանդիպումներ ունեցան Հայաստանի նոր ղեկավարության հետ։ Անկախ այս հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններից, տպավորությունն այն է, որ ներկայումս ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններն ըստ էության առաջ չեն գնում, ինչը պայմանավորված է նաև Հայաստանում նոր իշխանությունների ձևավորմամբ և Ադրբեջանի նախագահական ընտրություններով։ Ավելին, ԼՂ հարցը ըստ էության չի քննարկվում միջազգային կարևոր դերակատարների կողմից՝ կարևոր հանդիպումների ընթացքում։

Բացառություն չէ նաև Մեծ յոթնյակի հանդիպումները։

Իսկ հետաքրքրականն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ  ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարների հայտնի հայտարարություններից չորսն ընդունվել են հենց Մեծ Ութնյակի հանդիպումների շրջանակներում․ Լ՛Ակվիլայում՝ 2009թ․, Մուսկոկայում՝ 2010թ․, Դովիլում՝ 2011թ., և Էնիսկիլեն՝ 2013թ.։ 2012թ. նմանատիպ հայտարարությունն ընդունվել է Լոս Կաբոսում՝ Մեծ Քսանյակի հանդիպման շրջանակներում, գուցե այն պատճառով, որ Քեմփ Դևիդում անցկացվող Մեծ Ութնյակի գագաթնաժողովին ՌԴ նախագահ Պուտինը չէր մասնակցում։ Իմիջայլոց, արժե նշել, որ այս հայտարարություններում ամրագրված է ինքնորոշման իրավունքը որպես հակամարտության կարգավորման սկզբունքներից մեկը, ինչպես նաև ԼՂ ժողովրդի իրավական ուժ ունեցող, ազատ կամաարտահայտման գաղափարը։

Պատահական չէ, որ Ադրբեջանnւմ ամեն կերպ խուսափում է այս հայտարարություններին հղում անելուց։

Տպավորություն կա, որ Մեծ ութնյակում ներքին խնդիրներ առաջանալուն զուգահեռ, պակասում են քննարկվող հարցերի աշխարհագրությունը։ Այսպես, 2014թ. Ղրիմը ՌԴ-ին միացնելու պատճառով Մեծ ութնյակից Ռուսաստանի դուրս գալուց հետո ԼՂ հակամարտության հարցը այլևս դուրս մնաց այդ ձևաչափով քննարկումների շրջանակից։

Այժմ էլ Մեծ յոթնյակի ներսում ամեն ինչ հարթ չէ։ Հունիսի 8-9-ին Քվեբեկում տեղի ունեցած Մեծ Յոթնյակի (G7) հանդիպումը դեռ երկար կհիշվի այդ կառույցի պատմության մեջ՝ որպես ամենաանհաջողվածներից մեկը։ Ձախողման պատճառը ԱՄՆ-ի և մնացած վեց երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Կանադա, Ճապոնիա, Իտալիա, Գերմանիա) միջև եղած տարաձայնություններն են, որոնց պատճառով որոշ մեկնաբաններ շտապեցին հանդիպումը անվանել G6+1:

Իսկ ամեն ինչ սկսվեց այն օրվանից, երբ ԱՄՆ-ի նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը, ով միջազգային հարաբերություններում նախապատվություն է տալիս երկկողմ, հաճախ էլ միակողմ դիվանագիտությանը և շարժվում է «Ամերիկան առաջինը» կարգախոսով։

Արդյունքում ԱՄՆ-ի ձեռնարկած մի շարք քայլեր, մասնավորապես՝ կլիմայի փոփոխության մասին Փարիզյան համաձայնագրից և Իրանի հետ կնքված համատեղ գործողությունների ծրագրից դուրս գալը, Երուսաղեմի հռչակումը Իսրայելի մայրաքաղաք, խիստ բացասական ազդեց դաշնակիցների հետ հարաբերությունների վրա։ Ավելին, Թրամփի վարած պրոտեկցիոնիստական առևտրային քաղաքականությունը, մասնավորապես՝ հունիսի 1-ից Կանադայի ու ԵՄ երկրներից ներմուծված պողպատի վրա 25% և ալյումինի վրա 10% մաքսատուրքերի ավելացումը, բավականին լարել է ԱՄՆ-ի ու իր ավանդական դաշնակից երկրների հարաբերությունները, ինչն էլ արտահայտվեց Քվեբեկում կայացած Մեծ Յոթնյակի հանդիպմանը։

Բարկանալով Կանադայի վարչապետ Տրյուդոյի վրա, ով համարաձակվել էր հայտարարել, որ Կանադան կպատասխանի ԱՄՆ մաքսատուրքերին, Թրամփը հանձնարարել էր ետ կանչել հանդիպման ավարտական հայտարարությունից ԱՄՆ ստորագրությունը և վիրավորական արտահայտություններ էր արել Կանադայի վարչապետի մասին։

Քվեբեկյան հանդիպման խառնաշփոթն ավելացել էր, երբ ԱՄՆ նախագահն առաջարկել էր վերականգնել Մեծ Ութնյակը՝ հետ բերելով Ռուսաստանին։ Առաջարկին սատարել էր նաև Իտալիան։

Ստացվում է, որ ԼՂ հակամարտության միջնորդ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի՝ Ռուսաստանի դուրս գալը Մեծ Ութնյակից, ինչը Արևմուտքի հետ հակասության փոքր մասն էր միայն, բացասական ազդեցություն ունեցավ խաղաղ կարգավորման գործընթացի վրա։

Այժմ ինչ կարելի է սպասել, երբ մյուս համանախագահ երկիրը՝ ԱՄՆ-ը, ոչ միայն խիստ լարված հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ, այլ նաև լուրջ տարաձայնություններ ունի արևմտյան գործընկերների հետ, որոնց փորձում է համախմբել ու ԱՄՆ-ի դեմ պայքարում առաջնորդել երրորդ համանախագահ երկիրը՝ Ֆրանսիան։

Այս պայմաններում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը շարունակելու է միջազգային մեծ օրակարգից դուրս մնալ, որտեղ հիմնական ուշադրությունը գրավելու են Ուկրաինան, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Իսրայելն ու Պաղեստինը։ Սա և լավ է, և վատ։ Լավ է, որ պարտադրված լուծումներ չեն լինի և ստատուս քվոյի կտրուկ փոփոխություններ չեն լինի։ Վատ է, որովհետև բանակցությունների բացակայությունը տեղ է տալիս ռազմական հռետորաբանությանը, և Ադրբեջանի կողմից ռազմական լուծմանն ուղղված քայլերի ինտենսիվացմանը։

Վերջին ուղղությամբ իրադարձությունների զարգացման դեպքում և համանախագահ երկրների միջև հակամարտության խորացման պարագայում, եթե մի քիչ ձևափոխելու լինենք Նար Դոսի պատմվածքի հերոսի խոսքերը, ապա ուրիշ բան չի մնում անել, քան մուշտի տալ, այսինքն՝ շարունակել պայքարը և պատրաստ լինել Ադրբեջանի հնարավոր սադրանքներին թե՛ սահմանի վրա, թե՛ դիվանագիտական հարթակներում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:20
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության»  փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին. Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}