Տնտեսություն 18:44 15/06/2018 Հայաստան

«Ամերիա քաղաքը»՝ «Կամար» բիզնես կենտրոնում

Երևանի կենտրոնում՝  Վազգեն Սարգսյան փողոցում կառուցված բազմաֆունկցիոնալ «Կամար» բիզնես կենտրոնում այսուհետ իր գործունեությունը կծավալի Ամերիաբանկը: Շենքի առաջին երկու հարկում  է Ամերիաբանկի «Կամար» մասնաճյուղը, չորս հարկերում՝ «Ամերիաբանկ»-ի գլխամասային գրասենյակը:

«Կամար» բիզնես-կենտրոնի տնօրեն Արտաշես Կազախեցյանը լրագրողներին մանրամասն ծանոթացրեց բիզնես-կենտրոնին:

Ամերիաբանկի «Կամար» մասնաճյուղ
Այսուհետ  Ամերիաբանկի հաճախորդները  կսպասարկվեն ամենաբարձր պահանջներին համապատասխանող գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած «Կամար» մասնաճյուղում: Տեղակայված է նաև 4K որակի վիդեոպատ: Ինտերիերում պահպանված են պատմական շենքերի՝ «Սև» շենքի և «Գյուղատնտեսական բանկ»-ի տուֆե քարերը, որոնք համադրված են ժամանակակից դիզայներական լուծումների հետ: Ավելին՝ սրահին կից գործում է 24/7 ռեժիմով աշխատող Express Banking համակարգը:

«Փորձել ենք հին ու նորը համադրել ուլտրաժամանակակից տեխնոլոգիաների հետ»,- ասում է «Ամերիաբանկ»-ի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

«Ամերիաբանկի» գլխամասային գրասենյակում հարկերի ինտերիերի դիզայնն իրականացված է «Ամերիա քաղաք» թեմայի տրամաբանության ներքո: Հարկերի միջավայրը խորհրդանշում է քաղաքի զարգացումը՝տանելով անցյալից դեպի ապագա: Ներկայացված են հին Երևանը, արդյունաբերական դարաշրջանը խորհրդանշող ամերիկյան գործարար կենտրոնը (downtown), մեր օրերի կարևոր զաղափարախոսություններից մեկը՝ էկոլոգիական քաղաքը խորհրդանշող կանաչ քաղաքը և ապագայի նորարարական ու տեխնոլոգիական աշխարհը: Հանդիպումների սրահները կրում են հայ մեծերի՝ Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Մ. Սապանի, Մ. Մաշտոցի, Հայաստանի հին տեղանունների անվանումները՝ Մուշ, Անի, Կարին, Կարս, Վան, Կիլիկիա և այլն, ինչպես նաև տվյալ տարածքի դիզայներական լուծումներին համապատասխան այլ անվանումներ՝ Մատրիցա, Ավատար, Թայմս Սքուեր, Ալֆա, Հորիզոն, Space X, Ուոլ Սթրիթ:

Ի դեպ բոլոր հարկերում աշխատակիցների համար կան հատուկ հանգստյան գոտիներ:

BREEAM հավաստագիր
Արտաշես Կազախեցյանը  հայտնեց, որ «Կամար» բիզնես-կենտրոնն Ա դասի առաջին «կանաչ» բիզնես-կենտրոնն է Հայաստանում և արժանացել է BREEAM հավաստագրի: Կենտրոնը Հայաստանում առաջին կառույցն է, որն արժանացել է աշխարհում «կանաչ» շինությունների էկոլոգիական գնահատման և դասակարգման բրիտանական առաջատար BREEAM (BRE Environmental Assessment Method) համակարգի հավաստագրին: «Կանաչ» շենքերի կառուցման ընթացքում օգտագործվում են շրջակա միջավայրի համար բացառապես անվտանգ նյութեր: Օգտագործվող շինանյութի որակն ու դիմացկունությունը ապահովում են կառույցի երկարակեցությունը, իսկ էներգախնայող համակարգերը թույլ են տալիս նվազեցնել կոմունալ ծախսերը մինչև 35%:

Կամարի կանաչ պատը
«Կամարի» ամենաինքնատիպ նորարարական լուծումներից մեկը Green Lad ընկերության նախագծած «կանաչ» պատն է, որն աշխարհում ամենամեծերից է և ունի 20 մետր բարձրություն, ընդհանուր մակերեսը 160 քմ է: Ուղղահայաց կանաչապատման ամենակարևոր առավելությունը յուրահատուկ թարմությունն ու բնական տեսքն է, որն ունի շինությունը: Բացի այդ, կանաչ պատը կատարում է օդի զտում, ջերմամեկուսացում և նվազեցնում է աղմուկը: Այն ծառայում է նաև որպես արևի ճառագայթներից պաշտպանող ծածկ՝ մեղմացնելով շոգը 8-10 աստիճանով: 1 քմ-ի վրա տեղադրվում է 32 բույս: Կարևոր է, որ բույսերի տարբեր տեսակները միմյանց համապատասխանեն ջրի նկատմամբ ունեցած պահանջով: 20 մետր բարձրության վրա առանց ուղղակիորեն մուտքի և ելքի հնարավորության բույսերի խնամքը կազմակերպելու նպատակով ձեռք է բերվել հատուկ սարք Իտալիայից: Բացի այդ՝ կիրառվել են լրացուցիչ բաղադրիչները բույսերի համար՝ համապատասխան միջավայր ապահովելու նպատակով: Անհրաժեշտ խոնավությունն ապահովելու համար յուրաքանչյուր պատի տակ կառուցվել են փոքրիկ ջրվեժներ, որտեղից ջուրը գոլորշիանում է՝ ստեղծելով լրացուցիչ խոնավություն: Կանաչ պատի տեղակայման դիրքը թույլ չի տալիս, որ արևի ճառագայթներն ուղղակիորեն հասնեն բույսերին: Լրացուցիչ լուսավորություն ստեղծելու համար օգտագործվում են ֆիտոլամպեր, որոնք ապահովում են բույսերի աճն ու առողջ միջավայր:

Թանգարան, որը ներկայացնում է Երևանի ֆինանսական պատմությունը
Կարևորելով մեզ հասած պատմական ժառանգությունը և սերունդներին փոխացնելու առաքելությունը,  «Կամար»-ի ներսում ստեղծվել է թանգարան, որտեղ կան տարբեր բացառիկ լուսանկարներ Երևանի և Թբիլիսիի արխիվներից: Հավաքագրված է հսկայական ինֆորմացիա «Սև շենքի», Գյուղատնտեսական բանկի, դրանց միջև տարբեր ժամանակներում տեղակայված տարատեսակ կառույցների և հարակից կառույցների ու նախկինում ֆինանսական կենտրոն հանդիսացած հրապարակի վերաբերյալ: Թանգարանը բաղկացած է երեք մասից՝ առաջին հատվածում Հին Երևանն է, երկրորդում՝ Թիֆլիսի առևտրային բանկի ստեղծման վերաբերյալ փաստաթղթերն ու լուսանկարներ են, Գյուղատնտեսական բանկի ստեղծման պատմությունը ցույց տվող լուսանկարներ: Երրորդ բաժնում ներկայացված է նոր ժամանակաշրջանը:  Թանգարանի նմուշներում են բացառիկ փաստաթղթեր և անգամ Թիֆլիսի առևտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղի կնիքի նմուշը: Ի դեպ Արխիվային նյութերի ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել է, որ «Սև շենքի» իրական ճարտարապետը թիֆլիսահայ Միքայել Օհանջանյանն է, սակայն մինչև վերջերս շենքի ճարտարապետն է համարվել Բորիս Մեհրաբյանը:

Ճարտարապետական ակնարկ
Շենքը բաղկացած է 9 հարկից, որի մեծ մասն արդեն վարձակալված է: Այստեղ է գտնվում «Ամերիաբանկի» գլխամասային գրասենյակը, «Կամար» բանկի մասնաճյուղը,  Ասիական զարգացման բանկի գրասենյակը, շուտով այստեղ կտեղափոխվի նաև Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: «Կամար» բիզնես-կենտրոնի ճարտարապետները են Ռուբեն և Միքայել Հասրաթյանները: Շենքը նախագծվել է 2014 թվականին: Համալիրը միավորում է տարբեր պատմական ժամանակաշրջանների 3 շենքեր՝ ցարական, խորհրդային, ժամանակակից:

«Սև շենքը», որը կառուցվել է Ամասիայի սև տուֆից, ինչով էլ պայմանավորված է շենքի անունը, կառուցվել է թիֆլիսահայ ճարտարապետ Միքայել Օհանջանյանի նախագծով՝ 1910 թվականին: Այն տարածաշրջանում մեծ դերակատարում ունեցող Թիֆլիսի առևտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղի շենքն է եղել, ուր մինչ այսօր էլ իրականացվում է բանկային գործունեություն: Այնտեղ 1926 թվականին կառուցվել է նաև Գյուղատնտեսական բանկի շենքը՝ ճարտարապետը  Նիկոլայ Բունիաթյանի նախագծով, իսկ կառուցման գաղափարը պատկանում է Ալեքսանդր Թամանյանին:

Այս շենքերի ճակատամասերը վերականգնվել են և օգտագործվել «Կամար» բիզնես կենտրոնի  կառույցի կառուցվածքում: Կառույցի մուտքը զարդարում է մետաղյա ծառի քանդակը, որը  հեղինակել են ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանն ու քանդակագործ Դավիթ Երևանցին:

«Կամար» բիզնես-կենտրոնի տնօրեն Արտաշես Կազախեցյանը լրագրողների համար կազմակերպված շրջայցի ընթացքում ներկայացնելով շենքի պատմությունը՝ նշեց, որ շենքի սեփականատեր՝ «Ամերիա» ընկերությունների խմբի մեջ մտնող «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» (Property Development Company CJSC) ընկերությունը,  կարևորելով տարածքի հին կառույցների ճարտարապետական նշանակությունը, դրանք պահպանելու ու գալիք սերունդներին փոխանցելու  առաքելությունը, մեծ պատասխանատվությամբ է նախաձեռնել դրանց վերակառուցման աշխատանքները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}