Մենք դադարեցնում ենք հանրահավաքները. Էջմիածնի քաղաքապետ
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Հաշտության նստարանի մոտ սպասեց իր հրաժարականը պահանջողներին, բայց ոչ ոք նրա հետ հանդիպման չեկավ։
Այնուհետև Էջմիածնի հրապարակում մեկնարկեց հանրահավաք՝ ի աջակցություն քաղաքապետի։
«Ես չեմ ուզում բախումներ, սիրում եմ իմ ժողովրդին, այստեղ չկան թշնամիներ։ Խնդրում եմ դադարեցնել մեր կողմից հանրահավաքները՝ ի նշան հաշտության։ Այս քանի օրը չեն լինի հանրահավաքներ, մենք դադարեցնում ենք։ Այսօրվա միջոցառումներն էլ են ի նշան հաշտության»,- դիմելով ժողովրդին՝ ասաց Կարեն Գրիգորյանը։
Նա քաղաքացիներին խնդրեց սադրանքների չտրվել։
«Վաղը առավոտյան մեր ընդդիմադիրներին սպասելու ենք Հաշտության նստարանի մոտ։ Թող գան, իրար ձեռք սեղմենք, մարտահրավերներ չկան»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Էջմիածնի քաղաքապետն իր ընդդիմադիրներին ժամադրեց Հաշտության նստարանի մոտ
- ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Էջմիածնում, այդ թվում՝ Մանվել Գրիգորյանի առանձնատանը
- Փաշինյան. Թույլ չենք տա հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին