2020թ. Թուրքիայի զինված ուժերը կունենան նոր հարվածային ՍԹՍ-ներ
Թուրքական ռազմարդյունաբերությամբ զբաղվող «Baykar» ընկերությունը սկսել է զբաղվել «Akıncı» անվամբ հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, վերոնշյալ ՍԹՍ-ների առաջին փորձարկումները կիրականացվեն 2019թ.,իսկ 2020թ. դրանք կհանձնվեն Թուրքիայի զինված ուժերի շահագործմանը։ Թուրքական ընկերության տնօրենը Հալուք Բայրաքթարը նշել է, որ ՍԹՍ-ների արտադրման գործում ներգրավված են նաև մի շարք թուրքական գիտատեխնոլոգիական կենտրոններ։
Բայրաքթարը որոշ մանրամասներ հայտնելով թուրքական արտադրության այդ անօդաչու թռչող սարքերի տվյալների վերաբերյալ, նշել է, որ դրանք հնարավորություն կունենան թռչել 12հզ կմ բարձրության վրա։ Դրանք կշռելու են մինչև 1350կգ։ «Akıncı»-ները օդում կարող են մնալ մինչև 24 ժամ և այդ ընթացքում հարվածներ հասցնել թիրախների ուղղությամբ։
Տնօրենը հիշեցրել է, որ Թուրքիայի զինված ուժերը այժմ հաջողությամբ օգտագործում են իրենց կողմից 3 տարի առաջ ստեղծած «Bayraktar TB2»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան