«Ժողովուրդ». Ինչու են ազատվում, եթե քրեական գործերով որևէ բան չի փոխվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին ՀՀ դատարանները մեկը մյուսի հետևից ազատ են արձակում քաղաքական ենթատեքստ ունեցող աղմկահարույց քրեական գործերով կալանքի տակ գտնվող անձանց: Հատկանշական է փաստը, որ մինչև թավշյա հեղափոխության հաղթանակը նույն այդ անձանց ազատ արձակելու՝ պաշտպանների բոլոր միջնորդություններին մեղադրող դատախազներն առարկում էին, դատարաններն էլ, բնականաբար, մերժում: Սակայն հիմա՝ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո, դատախազները, ընդհակառակը, համաձայնում են միջնորդություններին: Ու սա այն դեպքում, երբ բուն քրեական գործերով որևէ բան չի փոխվել:
«Ժողովուրդ» օրաթերթը դատախազների վերաբերմունքի փոփոխության պատճառների մասին հարցում էր ուղարկել: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ այսպես է պատասխանել. «Ձեր կողմից նշված գործերով խափանման միջոցների վերաբերալ մեղադրողների դիրքորոշումները հստակ արտահայտվել են դատական նիստերի ժամանակ համապատասխան միջնորդությունների կապակցությամբ նրանց արտահայտված հիմնավորումներում»:
Միայն թե անկեղծորեն խոստովանենք՝ դատախազները որպես հիմնավորում որևէ լուրջ փաստարկ չեն նշել:
Մանրմասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին