Կիևը դադարեցրել է ջրամատակարարումը դեպի Լուգանսկի ժողովրդական հանրապետություն
Կիևը դադարեցրել է ուկրաինացի ուժայինների վերահսկողության տակ գտնվող տարածքներից դեպի Լուգանսկի ժողովրդական հանրապետություն ջրամատակարարումը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
«Հունիսի 15-ին՝ ժամը 04։00-ին դադարեցվել է Ուկրաինայի տարածքից ջրամատակարարումը։ Նամակ է ստացվել, որտեղ նշված է, որ ջրամատակարարման դադարեցման պատճառը պոմպակայանում իրականացվող աշխատանքներն են»,- հայտնել են «Լուգանսկվոդա»-ի մամուլի ծառայությունից։
Հատկանշական է, որ Պետրովսկի և Արևմտյան կայաններն այն երկու կայաններն են, որոնք մնացել են Կիևի վերահսկողության ներքո գտնվող տարածքում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ