Հոքինգի աճյունափոշին հուղարկավորել են Դարվինի և Նյուտոնի գերեզմանների միջև
Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունը դարձել է բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգի վերջին հանգրվանը, ով մահացել էր 2018 թվականի մարտի 14-ին: Հունիսի 15-ի առավոտյան հանրահայտ ֆիզիկոս-տեսաբանի և սև խոռոչների հետազատողի աճյունասափորը տեղադրվել է Գիտնականների անկյան հատուկ տեղում: Տապանաքարի վրա գրված է, որ դրա տակ հանգչում է՝ «Նա, ով մահկանացու Սթիվեն Հոքինգն էր, 1942-2018»: Գիտնականը հուղարկավորվել է Իսահակ Նյուտոնի և Չարլզ Դարվինի միջև:
Վեստի.ռու-ն գրում է, որ հուղարկավորության արարողության ժամանակ Մեծ Բրիտանիայի թագավորական աստղագետ Մարտին Ռիսը նկատել է, որ ոչ ոք Ալբերտ Էյնշտեյնի ժամանակներից չի արել ավելին տարածության ու ժամանակի ճանաչողության համար, որքան Հոքինգը:
Սթիվեն Հոքինգը ծնվել է 1942 թվականին Օքսֆորդում: 1963 թվականից նրա մոտ ախտորոշվել է հազվագյուտ հիվանդություն՝ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ), որը նաև հայտնի է որպես Լուի Գեհրիգի հիվանդություն։ Այս հիվանդությունը տասնամյակներ շարունակ նրան աստիճանաբար անդամալույծ է դարձրել։ Այդ հիվանդությունը չի կարողացել խանգարել բրիտանացի գիտանականին դառնալու հայտնի ֆիզիկոս-տեսաբան:
Հոքինգը մահացել է 76 տարեկան հասակում՝ Քեմբրիջի իր տանը 2018 թվականի մարտի 14-ի վաղ առավոտյան: Ընտանիքը պաշտոնապես հայտարարել է գիտնականի մահվան մասին: Դեռևս պարզ չէ, թե ինչից է մահացել Հոքինգը, սակայն պարզվել է, որ նա մահացել է խաղաղ մահով: