Մակրոնների շքեղ սպասքը վրդովեցրել է ֆրանսիացիներին
Բազմաթիվ ֆրանսիացիներ իրենց դժգոհությունն են արտահայտել այն բանի համար, որ երկրի նախագահ Է. Մակրոնն ու նրա կինը Ելիսեյան պալատում կազմակերպվող ընթրիքների և բանկետների համար գնել են շատ թանկ սպասք, չնայած նրան, որ նախագահի վարչակազմը մշտապես բողոքում է սոցիալական օգնության համար նախատեսված պետական ծախսերի չափերից:
Բի-Բի-Սի-ն գրում է, որ սպասքը կազմված է 1200 իրից, ընտրված է հենց տիկին Բրիջիտ Մակրոնի կազմից, ըստ Ելիսեյան պալատի տվյալների, 50 հազար եվրո արժի:
Ֆրանսիայի նախագահն առաջին անգամ չէ, որ հայտնվում է քննադատության թիրախում իր ապրելակերպի պատճառով, որը շատերը համարում են չափազանց շքեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան