Մխիթարյանը, երկրպագուներն ու MickiToy-ը
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պաշտոնական կայքն արդեն հասանելի է։ Կայքի շնորհանդեսը տեղի ունեցով այսօր՝ Երևանում։ Կայքում երկրպագուները կարող են ծանոթանալ մարզիկի կենսագրությանը, կարիերայի պատմությանը, նայել լուսանկարները:
Շնորհանդեսից հետո տեղի ունեցավ Մխիթարյանի ինքնագրերի բաժանման միջոցառումը։ Բազմաթիվ երկրպագուներ վաղ առավոտից հերթ էին կանգել՝ սիրելի ֆուբոլիստին տեսնելու, ինքնագիր վերցնելու և նրա հետ լուսանկարվելու համար։
Բազմաթիվ երկրպագուներ հնարավորություն ստացան նաև ձեռք բերել MickiToy խաղալիքը՝ Մխիթարյանի ստորագրությամբ։
Նշենք, նաև որ ֆուտբոլիստի պաշտոնական կայքէջում այսօրվանից առցանց կվաճառվի նաև հայ կիսապաշտպանի տեսքով խաղալիքը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ