Տարեկան կտրվածքով զինվորին 24 զույգ գուլպա է հատկացվում
Զինծառայողներին հատկացվող սննդամթերքի, անկողնային և հանդերձանքի պարագաների, համազգեստի, կոշկեղենի մասին խոսեց ԶՈՒ թիկունքի պետ, գեներալ-մայոր Նորայր Յոլչյանը։
«Զինծառայողների ձմեռային համազգեստի առաջին գործառույթը թույլ չտալն է, որպեսզի մարմնի ջերմաստիճանը տատանվի։: Ձմեռային համազգեստի մանժետները մատների տեղ ունեն, որը թույլ է տալիս տաքացնել ձեռքերը։ Կա նաև անջրաթափանց կապյուշոն, որն ամբողջովին պաշտպանում է։ Կտորն ինքն իրենով ջրահեռացնող հատկություն ունի։ Բամբակյա գուլպաներ տրվում է բոլորին՝ տաք ժամանակահատվածում, կիսաբրդյաները՝ ձմեռային ժամանակահատվածում և բրդյա գուլպաները, որոնք տրվում են միայն բարձրլեռնային գոտիներում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին։
Գուլպաների մեկ զույգը պետք է 41 գրամից ոչ պակաս քաշ ունենա։ Սա այն խտությունն է, որը պետք է ապահովվի զինվորական կոշիկի մեջ կրելու համար։ Տարեկան կտրվածքով զինվորին մենք 24 զույգ գուլպա ենք հատկացնում։
Մենք տրամադրում ենք մինիմալից ավելի, որը բավարար է զինծառայողին ծառայության ընթացքում ապահովելու համար: Վստահեցնում եմ, որ եթե տնից բան չուղարկեն, բանակի հատկացրածն ամբողջովին բավարար է, որ զինվորներն ապահովված լինեն»,- իրերի ցուցադրության ժամանակ մանրամասնեց զինվորականը:
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
- Արա Մարգարյան. Զինվորին տրվող սննդամթերքն անվտանգ է ու բավարար
- Սեյրան Օհանյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ հարցաքննվելու է. Դավիթ Անանյան
- 7 տարի շարունակ զորամասի ճաշարանի նախկին պետը և ավագ խոհարարը յուրացրել են պարենամթերք
- Հարցաքննության է կանչվել ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը
- Զինվորների ծնողներին խնդրում եմ, որ այն պարագաները, որոնք պետությունն է պարտավորված ուղարկել, չուղարկեն. Փաշինյան