Հավայցիների գլխին երկնքից թանկարժեք քարեր են թափվել
Հավայան կղզիներում Կիլաուեա հրաբխի ժայթքումը բերել է նրան, որ բնակիչների վրա թանկարժեք քարերի անձրև է թափվել։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ին։
Խոսքը քրիզոլիթ կոչվող թանկարժեք քարի մասին է։ Դրանք հայտնաբերվել են լեռնոտ տարածքներում, ինչպես նաև փողոցներում և ծովափին։ Տեղի բնակիչները թանկարժեք քարերի անձրևը «բնության հրաշք» են անվանել։
Գիտնականներն իրենց հերթին հավաստիացրել են, որ երևույթը կապված է Կիլաուեա հրաբխի ժայթքման հետ։ Քրիզոլիթի կարատի արժեքը կարող է հասնել 450 դոլարի։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան