Ֆելիքս Ցոլակյանը չի բացառում, որ Գրիգորյանը գործել է առանց ԱԱԾ իմացության
«Անսպասելի էր ամեն ինչ, ինչ որ տեսել եմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանն՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի անձի շուրջ ԱԱԾ բացահայտումներին:
Նա միաժամանակ չբացառեց, որ յուրացումներ Գրիգորյանը կարող էր կատարել առանց պատկան մարմինների գիտության:
«Հնարավոր է: Զենքի հետ կապված կարելի էր սպասել, երեխաների նամակների և մթերքի՝ անսպասելի էր։ Ո՞նց կարող է դա նորմալ լինել։ Եթե զենքի հետ կապված երկար մտածեք, կհասկանաք՝ ինչու եմ ասում, որովհետև կռված մարդիկ են, գնացել են եկել են և հնարավոր է՝ զենք լիներ», - ասաց պատգամավորը:
Հարցին՝ ԱԱԾ-ն մինչ այժմ կարո՞ղ էր ստուգել և պարզել այս ամենը, սակայն չի՞ արել, Ցոլակյանն ասաց.
«Կարողացան, պարզեցին, տեսաք, որ կարողացան»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին