Մակրոնը պահանջել է իրեն «պարոն»-ով դիմել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական արարողության ժամանակ կոչ է արել անչափահասին իրեն կոռեկտ պահել:
Լենտա.ռու-ն գրում է, որ երկուշաբթի Ֆրանսիայում նշել են Շառլ Դը Գոլի ռազմական ճառի 78-րդ տարեդարձը, արարողությունն այս տարի կայացել է Օ-դե-Սեն դեպարտամենտում: Արարողության ավարտին նախագահը գնացել է սեղմելու հավաքվածների ձեռքը:
Ներկաների մեջ նաև դպրոցականներ են եղել: Նրանցից մեկը նախագահին դիմելով բացականչել է. «Ինչպես են գործերդ, Մանո»ւ: Նախագահը պատասխանել է. «Դու կարող ես հիմարություն ասել, սակայն այսօր այն օրն է, երբ երգում են «Մարսելյեզ» և «Պարտիզանների երգը», ինձ դիմիր «պարոն նախագահով»»:
Ավելի ուշ նախագահը հավելել է. «Դու նախևառաջ սովորիր, հետո նոր հեղափոխություն արա: Նախ պետք է դիպլոմ ստանալ և սովորել ինքդ քեզ ապահովել»:
1940 թվականի հունիսի 18-ին Շառլ Դը Գոլը Լոնդոնից դիմել էր հայրենակիցներին և հայտարարել, որ գերմանացիների ու իտալացիների կողմից Ֆրանսիայի օկուպացիայից հետո, պատերազմը դեռ չի ավարտվել և կոչ էր արել մարդկանց անդամագրվել Դիմադրության շարժմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները