Արաբագետ. Ռուսաստան-Իրան հարաբերությունները սրվում են նաև Նավթ արտահանող երկրների կազմակերպության շրջանակում
Սիրիայից բացի, առայժմ գոնե առերևույթ Ռուսաստան-Իրան հարաբերությունները սրվում են նաև Նավթ արտահանող երկրների կազմակերպության(OPEC) շրջանակներում: Նման կարծիք է հայտնել արաբագետ Արմեն Պետրոսյանը:
«Բանն այն է, որ Իրանի դեմ հայտարարված պատժամիջոցների ֆոնին, որը ենթադրաբար առնչվելու է նաև Իսլամական Հանրապետության կողմից նավթի արտահանման ծավալների սահմանափակման հարցին, շուկայում կանխատեսվող բացը լրացնելու համար Մոսկվան Թեհրանի տարածաշրջանային առանցքային հակառակորդներից մեկի՝ Սաուդյան Արաբիայի հետ նախաձեռնում է առաջարկել OPEC-ի շրջանակներում եղած նավթի արդյունահանման սահմանաչափերն ավելացնելու նախագիծ: Ստեղծված իրավիճակում Իրանը փորձում է արգելափակել ռուս-սաուդական նախձեռնությունը Վենեսուելայի և Իրաքի հետ համագործակցությամբ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Ա. Պետրոսյանի խոսքով, Սիրիայում՝ ասադամետ ճամբարում, հանդես եկող Մոսկվայի և Թեհրանի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող անթաքույց լարվածությունը՝ պայմանավորված տարաբնույթ խնդիրներով, վստահաբար, հավելյալ աճ է արձանագրելու նաև OPEC-ի շրջանակներում, ինչը, անշուշտ կարևոր է նաև Հայաստանի տեսանկյունից, որը, որոշակի առումով, նույնպես կարելի է դիտարկել որպես երկու երկրների անուղղակի մրցակցության գոտի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին