Օբաման մտածում է վերադառնալ քաղաքականություն
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հնարավոր է վերադառնա քաղաքականություն և Դեմոկրատական կուսակցության կողմից մասնակցի 2020 թվականի նախագահական ընտրություններին։
Լենտա.ռու-ն, հղում անելով Vanity fair-ին, գրում է, որ վերջին մի քանի ամիսներին Սպիտակ տան նախկին տերը տասնյակ հանդիպումներ է ունեցել Դեմոկրատական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, այդ թվում նաև Նյու-Օռլեանի, Լոս-Անջելեսի, Սաուտ-Բենդի քաղաքապետերի և քաղաքական այլ գործիչների հետ։ Նրանցից յուրաքանչյուրի հետ բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ։
Vanity fair ամսագրի հաղորդմամբ, Օբամայի քաղաքական ակտիվությունն արդեն նկատել են Կոնգրեսում։ Երկրի նախկին նախագահն անձամբ որևէ բան չի մեկնաբանում։