Կարող էր իշխանափոխություն չլիներ, և 10 տարի հետո նույն բանը լիներ. Գալուստ Սահակյան
«Միշտ մտածեք, որ ես երբևիցե որևէ մեկի շրջապատում չեմ եղել, բայց Մանվելին էլ եմ ճանաչում, բոլոր պատգամավորներին էլ եմ ճանաչում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ԱԱԾ վերջին բացահայտումներին:
Հարցին՝ Մանվել Գրիգորյանի ինչի՞ն էր պետք բանակի համար նախատեսված սնունդը, Սահակյանն ասաց. «Ես հետաքննիչ մարմին չեմ, համբերեք` մինչև խնդիրը կքննարկվի և կներկայացվի հասարակությանը: Ես հետաքննիչ մարմին չեմ, բայց ես լսել եմ այդ հաղորդումը, ես էլ եմ էդ հաղորդման տպավորության տակ, դրա համար մենք մեր հաղորդագրությունը հանձնեցինք ժողովրդին»:
Լրագրողները Սահակյանից հետաքրքրվեցին՝ իսկ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ի շրջապատում էլի այդպիսի մարդիկ լինեն:
«Չեմ կարծում, որ անհատ մարդիկ՝ ես կամ դուք, պետք է մտածենք, որ մեր շրջապատում էլի այդպիսի մարդիկ կան: Եթե էդպիսի մարդիկ կան, դուք կամ մյուսները ճանաչում եք, կարող եք հիմա արտահայտվել: Ժամանակներն այնպիսին են, որ կգնան, կհամոզվեն` այդպիսի բան կա՞, թե չէ»:
ՀՀԿ-ական գործիչը չհամաձայնեց այն մտքի հետ, որ ԱԱԾ բացահայտումները տեղի ունեցան, քանի որ երկրում իշխանափոխություն կատարվեց:
«Մի' մտածեք, որ հայ իրականությունը կապված է իշխանափոխության հետ: Մենք մի ճանապարհ ունենք գնալու, երբեք մի' մտածեք, որ այդ ճանապարհով գնում ենք իշխանափոխության հետևանքով: Կարող էր իշխանափոխություն չլիներ, և 10 տարի հետո նույն բանը լիներ, բացահայտվեր»,- ասաց նա:
Սահակյանը միաժամանակ չհամաձայնեց այն դիտարկման հետ, որ Հանրապետականի թողտվությամբ որևէ բան է տեղի ունեցել:
«Եթե դուք որևէ բան անեք, դրանում և ՀՀԿ-ն է մեղավոր, և մյուս կուսակցությունները: Երկրում ինչքան արատավոր բան կա, տեսնում եմ իմ մեղավորությունը, ոչ թե տեսնում եմ որպես ՀՀԿ լիդերներից մեկը, այլ` որպես քաղաքացի»,- ամփոփեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում