Բիթքոինի փոխարժեքն աճել է, սակայն վաճառվում է 7 հազար դոլարից ցածր գնով
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթը (կրիպտոարժույթ)՝ բիթքոինի փոխարժեքն այսօր աճել է, սակայն վաճառվում է 7 հազար դոլարից ցածր: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Coinmarketcap-ի տվյալներով՝ բիթքոինի փոխարժեքն աճել է 3,59 տոկոսով ՝ կազմելով 6,712 հազար դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթի գինն աճել է 3,77 տոկոսով՝ հասնելով 6,68 հազար դոլարի, OKEx-ում՝ 3,74 տոկսով՝ հասնելով 6,672 դոլարի:
Ինչ վերաբերում է թվային այլ արժույթների փոխարժեքներին, ըստ աղբյուրի, դրանք նույնպես աճել են: Մասնավորապես, Ethereum-ի փոխարժեքն աճել է 4,23%-ով և կազմել 518,52 դոլար, Ripple-ի փոխարժեքը բարձրացել է 2,89%-ով և կազմել 0,537 դոլար: Bitcoin Cash-ն էլ աճել է 4,78%-ով և հասել 880 հազար դոլարի:
Աղբյուրի համաձայն՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 286,26 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 40 տոկոսը: