Այդ ռեպորտաժը մեզ համար պարզապես եղել է անակնկալ. Վահրամ Բաղդասարյան
«Յուրաքանչյուր անհատի արարքի համար քաղաքական պատասխանատվություն չպետք է կրել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն չպե՞տք է քաղաքական պատասխանատվություն կրի Մանվել Գրիգորյանի արարքի համար:
Ճշգրտմանը՝ ինչո՞ւ նախկինում ԱԱԾ-ն չի զբաղվել Մանվել Գրիգորյանի ապօրինություններով, Բաղդասարյանը պատասխանեց որ այդ հարցով պետք է դիմել իրավապահ մարմիններին:
Բաղդասարյանը միաժամանակ տեղեկացրեց, որ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ այս թեմայով չեն հանդիպել:
«Այդ ռեպորտաժը մեզ համար պարզապես եղել է անակնկալ: Երբ որ ձերբակալման գործընթացը գնում էր, մենք տեղյակ էինք միայն զենքերից, տեղեկացանք, որ զենք-զինամթերք է հայտնաբերվել: Եվ հանկած եղավ այդ ռեպորտաժը, որն անակնկալ էր մեզ համար»,- ասաց նա:
Հարցին, թե Մանվել Գրիգորյանի կերպարն էլ էր անակնկա՞լ ՀՀԿ համար, Բաղադասարյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր անձնավորություն, ով գալիս է, մենք չգիտենք, թե նա ինչ գործողություններ է անցյալում կատարել: Դա իրավապահ մարմինների գործն է»,- հավելեց նա: