Աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային մակարդակի.ՄԱԿ
2017 թվականին ամբողջ աշխարհում գրանցվել է 68,5 մլն փախստական, այս մասին նշված է ՄԱԿ-ի զեկույցում, գրում է «Նովոյե վրեմյան»:
Նշվում է, որ 2016 թվականի համեմատ փախստականների թիվը 2017-ին ավելացել է 2,9 մլն-ով , ինչը փախստականների գլոբալ ցուցանիշներով հասել է ռեկորդային մակարդակի:
ՄԱԿ-ի տվյալներով, գրեթե 69 մլն մարդ փախել է իրենց երկրներում տիրող պատերազմներից, բռնությունից ու ոտնձգությունից: Վերջին տասնամյակում այս ցուցանիշն աճել է գրեթե 50%-ով:
Փախստական է համարվում յուրաքանչյուր 110-րդն աշխարհում: Վերջին հինգ տարիների ընթացքում տեղահանված անձանց արագ աճը մեծապես նպաստել է սիրիական ճգնաժամը, ինչպես նաև Կենտրոնական Աֆրիկայում, Հարավային Սուդանում, Ուկրաինայում, Եմենում տիրող իրավիճակը:
Ըստ աղբյուրի՝ փախստականների 70 տոկոսը կազմում են սիրիացիները՝ 6,3 մլն մարդ, Աֆղանստանի փախստականները՝ 2,6 մլն մարդ, Հարավային Սուդանի՝ 2,4 մլն, Մյանմարի՝ 1,2 մլն, Սոմալիի փախստականները՝ 986 հազար մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց