Ուրախ կլինեմ, որ օֆշորի գործը վերաբացվի. Միհրան Պողոսյան
«Ուրախ կլինեմ, որ օֆշորի գործը վերաբացվի, և դուք անձամբ տեսնեք, որ էն, ինչ եղել է ժամանակին, էն հայտարարությունները, որ եղել են իմ կողմից ժամանակին, եղել է միայն ճշմարտություն»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե մտավախություն չունի՞, որ օֆշորի գործը կվերաբացվի:
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի վերջին բացահայտումներին, պատգամավորը նկատեց, որ այս ամենը պետք է հիմնավորվի փաստերով:
«Փաստերը շատ են, բայց ժամանակը ցույց կտա և պետք է համապատասխան գործառույթ իրականացվի: Անմեղության կանխավարչածը չի կարելի որպես հիմք չընդունել: Պետք է սպասենք քննությանը»,- ասաց Պողոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին