Դավիթ Տոնոյանը ծանոթացել է «Դիտակետ» ծրագրի մանրամասներին
«Դիտակետ» ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին է ներկայացրել ծրագրի մանրամասները և զորացրված զինծառայողների հետ անցկացվող հարցումների հիմնական շրջանակները, որոնք վերաբերում են բանակային կյանքի ամենատարբեր կողմերին՝ սկսած նյութատնտեսական ապահովման խնդիրներից, մինչև կրթության ու ժամանցի կազմակերպում և սոցիալ-կենցաղային պայմաններ:
ՊՆ մամուլի ծառայության հարոդմամբ՝ անդրադարձ է կատարվել նաև ծրագրային հիմնական պահանջներին, որոնք հնարավորություն են տալիս ապահովել անանուն հարցումների շրջանակում արձանագրված տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը՝ զորացրված զինծառայողների համար ստեղծելով կարծիք արտահայտելու առավել անկաշկանդ պայմաններ:
Խոսելով ընթացիկ աշխատանքների մասին՝ «Դիտակետի» պատասխանատուներն ընդգծել են, որ դաշտային աշխատանքների՝ հարցումների փուլն ավարտվել է, և այս պահին ամփոփվում են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք որոշակի վերլուծական պատկեր կտան զինվորական ծառայության նկատմամբ զորացրվածների վերաբերմունքի մասին:
Հարակից հրապարակումներ`
- «Դիտակետ» ծրագիրը որևէ կապ չունի մոբիլիզացիոն գործունեության կամ լրացուցիչ ծառայության հեռանկարների հետ. Վիգեն Սարգսյան
- Նախագահը մասնակցել է «Դիտակետ», «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը