Արցախի պետնախարարը ծանոթացել է բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներին
«Կարկուտից, սելավներից և ուժգին քամիներից տուժած քաղաքացիներին կառավարությունը մենակ չի թողնելու, և արդեն քննարկվում է նաև բնական աղետներից վնաս կրած հողօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու որոշակի ձևաչափի ու ծավալների հարցը»,- հայտարարել է
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ով
այսօ ծանոթացել է մայրաքաղաքում օրերս կարկուտից և ուժեղ քամիների հետևանքով վնասված բազմաբնակարան մի շարք շենքերի տանիքների կապիտալ և ընթացիկ վերանորոգման աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Աշխատանքային շրջայցի ժամանակ պետական նախարարին ուղեկցել են քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Բնական աղետների հետևանքների վերացման նպատակով հանրապետության նախագահի կողմից ստեղծված օպերատիվ շտաբի համակարգող պետնախարար Մարտիրոսյանը տեղերում հետաքրքրվել է շինաշխատանքներով: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին՝ հանձնարարելով պատասխանատուներին արդյունավետորեն կիրառել վերահսկողական մեխանիզմները:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ