Քաղաքական 20:21 20/06/2018 Արցախ

Արցախի կառավարությունը որևէ մեքենա չի հատկացրել Երկրապահ կամավորական միությանը. Արայիկ Հարությունյան

ԱՀ նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԱԱԾ բացահայտումների թեմայի շուրջ։ Գրառման մեջ, մասնավորապես նշված է.

«Արցախի կառավարությունը որևէ մեքենա չի հատկացրել Երկրապահ կամավորական միությանը

Վերջին օրերին ողջ հայությանը ցնցել են Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը հաջորդող՝ ՀՀ ԱԱԾ կողմից հրապարակված բացահայտումները, որոնք անձամբ ինձ համար էլ էին ցավալի: Դրանց արդյունքում որոշ հարցականներ են առաջացել տեսանյութում երևացող գույքի վերաբերյալ: Կարծում եմ, որ պետք է բոլորս սպասենք իրավապահ մարմինների մանրազնին աշխատանքին և վճիռներին, որպեսզի կարողանանք վերջնական գնահատական տալ կատարվածին: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոմանք փորձում են շահարկել ԱՀ կառավարության և իշխանությունների անունը՝ անհրաժեշտ եմ համարում պաշտոնապես հայտարարել, որ կառավարության կողմից որևէ մեքենա չի հատկացվել Երկրապահ կամավորական միությանը, և բոլոր նվիրատվությունների ստացման ու բաշխման մասին ժամանակին հրապարակել ենք մանրամասն հաշվետվություններ:

Ավելի հստակ կուզեի ներկայացնել հետևյալ պարզաբանումները՝

1. 2016թ. ապրիլի 4-ին ԱՀ կառավարության կողմից ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ վարչապետի (այսինքն՝ իմ) գլխավորությամբ՝ նպատակ ունենալով համակարգել համայն հայության կողմից Արցախ ուղարկվող աջակցության ստացման և բաշխման աշխատանքները: Այն ակտիվորեն գործել է 3-4 ամիս՝ պայմանավորված աջակցության մեծ հոսքով, իսկ ընդհանուր աշխատանքներն ամփոփել ենք նույն տարվա վերջին:

2. Այդ ժամանակահատվածում կառավարությունը ստանում էր բազմապիսի աջակցություն, ներառյալ՝ ֆինանսական, պարենային, մեքենաներ և այլն: Մի շարք կազմակերպություններ և անհատներ Արցախին են նվիրաբերել ավտոմեքենաներ, որոնք փոխանցվել են գլխավորապես Պաշտպանության բանակին, իսկ մնացածը՝ պետական այլ մարմինների՝ ըստ բարերարների նախընտրության: Ստորև կարող եք ծանոթանալ կառավարության հրապարակած հաշվետվությանը, որտեղ թափանցիկ ու մանրամասն կերպով ներկայացված են և՛ 219 մեքենաների, և՛ նյութական այլ աջակցության ստացման ու բաշխման տվյալները:

3. Ինչ վերաբերում է կառավարության հատուկ հաշվեհամարին փոխանցված ֆինանսական նվիրատվություններին, ապա և՛ մուտքերի, և՛ ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը ևս ներկայացրել ենք թափանցիկ և հրապարակային կերպով. մանրամասները՝ այս հղմամբ։


4. Հիշեցնեմ, որ բացի ֆինանսական և նյութական աջակցությունների ստացման ու բաշխման վերաբերյալ հաշվետվությունների պարբերական հրապարակումից, մենք նաև 2016թ. օգոստոսին նախաձեռնել էինք մի շարք հանրային գործիչների շրջայց առաջնագիծ՝ ներկայացնելու հատուկ հաշվեհամարի նվիրատվությունների և պետական ու մասնավոր այլ միջոցների հաշվին իրականացված լայնածավալ աշխատանքները: Հատկանշական է, որ այդ շրջայցին մասնակցում էր նաև ՀՀ ներկա վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Tevan J. Poghosyanի, Հովհաննես Սահակյանի, տեղեկատվական անվտանգության փորձագետ Самвел Мартиросян (Samvel Martirosyan)ի, razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի, իրավապաշտպան Artak Kirakosyanի, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի, «ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհուրդ» ՀԿ նախագահ Masis MAYILIANի հետ միասին: Ի դեպ, շատերը կհիշեն, որ ինչպես շրջայցի մնացած մասնակիցներն են հանդես եկել հրապարակումներով, այդպես էլ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ իր տպավորություններով կիսվել է հետևյալ ծավալուն հոդվածում, որը համարում եմ իմ գլխավորած օպերատիվ շտաբի թափանցիկ և հաշվետվողական գործունեության ցուցիչներից մեկը։

5. Հավելեմ, որ բացի կառավարության միջոցով հատկացվող աջակցությունից, ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակաշրջանում մի շարք անհատներ, խմբեր ու կազմակերպություններ ուղիղ նվիրատվություններ (այդ թվում՝ մեքենաներ) են կատարել այս կամ այն ստորաբաժանմանը կամ խմբին, և այդպիսի դեպքերն ընդհանրապես չեն հաշվառվել ու համակարգվել կառավարության կողմից: Նման նվիրատվություններ հավանաբար ստացել է նաև Երկրապահ կամավորական միությունը, իսկ թե ինչ տեսքով և ծավալի, Արցախի կառավարությունը և իշխանությունները տեղյակ չեն ու չէին էլ կարող ի պաշտոնե տեղյակ լինել:
Վերջում կուզեի ևս մեկ անգամ իմ երախտագիտության խոսքը հղել մեզ համար վճռական այդ ժամանակահատվածում Արցախին նույնիսկ ամենափոքր չափով աջակցած բոլոր մարդկանց, քանի որ յուրաքանչյուր լումա, նյութական միջոց և բարոյական աջակցություն ներդրում էր հայրենիքի պաշտպանության սուրբ գործին»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Ստավրոպոլի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնում է պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
12:52
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց
Արցախից ռուսական խաղաղապահ զորախումբը դուրս բերվեց ավելի շուտ, քան նախատեսված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրով։...
Աղբյուր` Panorama.am
12:20
Իրանը հարձակումից հետո Իսրայելի դեմ անհապաղ պատասխան գործողություն չի նախատեսում
Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակումից հետո, ինչպես նաև պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա...
Աղբյուր` Panorama.am
11:46
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք՝ Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին
«Գործարան չկա, աշխատատեղ չկա։ Մեկը մաքրուհի է աշխատում, մյուսը վաճառողուհի, հիմա այս մարդու աշխատանքն էլ սա է»,- ասաց մի քաղաքացի՝...
Աղբյուր` Panorama.am
11:26
«Իրավունք չունե՞մ ապրելու ... Գնացեք, սահմանների հարցը լուծեք». առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը
Երևանի կենտրոնական փողոցներում քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքն են...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}