ՊՊԳՎ Երևանի կայազորի շարային ստուգատեսը
Այսօր՝ հունիսի 20-ին, «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում տեղի է ունեցել ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Երևանի կայազորի շարային ստուգատեսը։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Այն անցկացրել է գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը։
Ստուգատեսին ընդգրկված են եղել Երևանի կայազորի տարածքային ստորաբաժանումների, կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի անձնակազմերը, ռազմականացված ջոկատները, նաև կինոլոգիական կենտրոնի ծառայողները։
Մանրամասները՝ տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում