ՄԱԿ. Մեկ տարում փախստականների թիվն ավելացել է 3 միլիոնով
Երեկ նշվում էր փախստականների համաշխարհային օրը։ Օրվա նպատակն է ուշադրություն հրավիրել աշխարհում միլիոնավոր տեղահանված անձանց ճակատագրին։ Բի-Բի-Սի-ն գրում է, որ այս տարի ՄԱԿ-ը հրապարակել է նոր զեկույց, որում նշվում է, որ 2017 թվականին ապաստանի իրավունք է ստացել ընդամենը 100 հազար մարդ, չնայած հենց այդ տարի Սիրիայում, Բիրմայում, Կոնգոյում, Սուդանում զինված հակամարտությունների արդյունքում ամբողջ աշխարհում փախստականների թիվն ավելացել է 3 միլիոնով, ովքեր դիմել են տարբեր երկրների իշխանություններին՝ ապաստան խնդրելով։
Այսօր ամբողջ աշխարհում հաշվում են 68,5 միլիոն բռնի տեղահանված մարդ, որից 40 միլիոնը հարկադրաբար տեղահանվածներն են, 25,4 միլիոնն այն փախստականներն են, ովքեր լքել են իրենց երկրները՝ վախենալով հակամարտություններից և հետապնդումներից, 3,1 միլիոնն ապաստան են հայցում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան