Իսրայելը պաղեստինցիների հարձակումները բնութագրել է որպես «պահպանակային ահաբեկչություն»
Իսրայելական իշխանությունները շրջանառության մեջ են դրել նոր եզր՝ «պահպանակային ահաբեկչություն», որն օգտագործում են՝ Գազայի տարածքից պաղեստինցիների կողմից արձակվող «կրակային պահպանակներով» հարձակումները բնութագրելիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Նա իր գրառման մեջ մասնավորապես նշել է.
«Ի դեպ, պայքարի այս մեթոդը նոր չէ, այն առաջին անգամ կիրառել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հատկապես Սիրիայի տարածքում (հնարավոր է՝ առաջին լուսանկարում հենց նրանք են):
Իսկ շարքային պաղեստինցիների ինքնաշեն զինանոցում քարանետների, «կրակային օդապարուկների» կողքին փաստացի ավելանում է նոր «զինատեսակ»:
Արմեն Պետրոսյանը նաև գրել է. «Դրանք լիցքավորում են գազով, դրանց ամրացնում, պայթուցիկ սարքավորումներ, բաց թողնում Իսրայելի ուղղությամբ՝ այն նպատակով, որ կվնասի որևէ բնակավայր: Ի դեպ, սրանց և «կրակային օդապարուկների» դեմ պայքարի ամենարդյունավետ միջոցները ԱԹՍ-ներն են»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին