Քաղաքական 20:33 22/06/2018 Արցախ

Զոհրաբ Մնացականյան. ԼՂ-ի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 22-ին ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական 10-րդ հանդիպմանը, որում նշել է հետևյալը.

«Հարգելի՛ գործընկերներ, հարգելի՛ հանձնակատար Հան,

Նախևառաջ, իմ երախտագիտությունն ու գնահատանքն եմ հայտնում նախարար Վլադիմիր Մակեյին ջերմ ընդունելության և Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական հանդիպումը հյուրընկալելու համար։

Շատ ուրախ եմ վերադառնալ Մինսկ, որը հայտնի է իր հյուրընկալությամբ և հյուրերի նկատմամբ սիրալիրությամբ։ Շնորհակալ եմ նաև հանձնակատար Հանին Եվրոպական միությունում Արևելյան գործընկերությունը խթանելու, ինչպես նաև գործընկեր երկրների միջև համագործակցության ոգին խրախուսելու հետևողականության և հանձնառության համար։

Ողջունում եմ սեղանի շուրջ նստած բոլոր լավ բարեկամներին: Համոզված եմ՝ արդեն իսկ լավ տեղեկացված եք Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ:

Ցանկանում եմ վերահաստատել Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարության աներեր հանձնառությունը Հայաստանի ժողովրդի կողմից տրված մանդատը հաստատակամորեն իրականացնելու և օրենքի գերակայության ժողովրդավարական սկզբունքները, կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանի ժողովրդի իրավունքերի պաշտպանումը և խրախուսումն ամրապնդելու ուղղությամբ, երկրում բոլորի համար տնտեսական, սոցիալական և այլ ուղղություններով արդարությունը և հավասար հնարավորություններն ապահովելու համար: Մեկ ամիսից ավելի պաշտոնավարելու ընթացքում կառավարությունը հաստատակամություն է ցուցաբերել իր գործողություններում:

Ես նաև վերահաստատում եմ, որ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած զարգացումները բացառապես ներքին բնույթ ունեին, դրանք վերաբերում են Հայաստանին և Հայաստանի ու հայ ժողովրդի ձգտումներին։

Մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններում, ինչպես ձևակերպված է Կառավարության ծրագրի մեջ, Հայաստանը հետամուտ է շարունակականությանը, կանխատեսելիությանը և ամուր ներգրավվածությանն իր բոլոր բարեկամների ու գործընկերների հետ՝ հիմնված ինքնիշխան հավասարության և մեր ջանքերի համախմբմամբ Հայաստանի շահերն առաջ մղելու, փոխշահավետ համագործակցությունն ու գործընկերությունը խորացնելու վրա։

Ես Մինսկ եմ ժամանել Բրյուսելից, ժամանել եմ վաղ առավոտյան թռիչքի հետաձգման պատճառով, ուստի դեռ անհամբեր սպասում եմ վայելելու Մինսկը, եթե նման հնարավորություն ընձեռնվի։

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ երեկ Բրյուսելում գումարեցինք Համապարփակ և ընդլայնված գործըներկության համաձայնագրի (ՀԸԳՀ) միջանկյալ կիրարկմանը հետևած Գործընկերության խորհրդի առաջին նիստը: Այն կարևոր հնարավորություն էր գնահատելու գործընկերության առկա մակարդակը և ուրվագծելու առաջիկա գերակայությունները:

Համաձայնագրի միջանկյալ կիրարկումը հնարավոր դարձավ ապրիլի 11-ին Հայաստանի խորհրդարանի կողմից ՀԸԳՀ վավերացումից հետո: ՀԸԳՀ-ն հանդիսանում է Եվրամիության և անդամ պետությունների հետ մեր հարաբերությունների նոր իրավական հենքը՝ հիմնված համագործակցության երկար տարիների ավանդույթների վրա: Հայաստանի համար այն նաև մեր բարեփոխումների գործընթացին աջակցող արժեքավոր գործիք է:

Մենք կշարունակենք վճռականորեն առաջ մղել շարժունակության գործընկերության և մուտքի արտոնագրերի ազատականացման օրակարգը Եվրոպական միության հետ։ Ի թիվս այլոց, այս օրակարգի քաղաքական նշանակությունը մարդկանց միջև անմիջական շփումների խթանումն է, քանզի մարդկանց միջև կապը հանդիսանում է միջպետական հարաբերություններում փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման խրախուսման հիմնարար աղբյուր։

Արևելյան գործընկերությունը շարունակում է կարևոր հարթակ հանդիսանալ համագործակցության ոգու առաջխաղացման համար՝ հիմնված ընդհանուր սկզբունքների և արժեհամակարգի վրա։ Մենք շարունակելու ենք պնդել մեր հարաբերություններում այդ ոգին առաջ մղելու և գործընկեր երկրների միջև վստահությունը և փոխադարձ հարգանքն ընդլայնելու ուղղությամբ։

Երկրորդ աշխարհամարտի զրկանքներից ծնված Եվրոպայի այս ուղերձը արդիական է ինչպես երբևէ, ինչի մասին նշեց նաև հանձնակատար Հանը կայունության մասին իր ուղերձում։ Ներկայիս միջազգային և եվրոպական օրակարգի ալեկոծությունը պետք է ստիպի մեզ ամրապնդել նման ուղերձը և գործողությունները։

Կայուն խաղաղությունը շարունակում է մարտահրավեր մնալ մեր տարածաշրջանի համար։ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ միջազգայնորեն համաձայնեցված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ներքո։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են։ Խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային է բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացման համար և պետք է հատկապես կարևորվի։ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով լարվածությունը, ռազմատենչ և ատելության հռետորաբանությունը, մարդկանց միջև իրական շփումների արգելափակումը պետք է վճռականորեն մերժվեն։

Ե՛վ ԵՄ անդամ երկրները, և՛ Արևելյան գործընկերության երկրները պետք է խստորեն ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք խոչընդոտում են խաղաղության գործընթացը կամ խաթարում են բանակցությունների համաձայնեցված ձևաչափի աշխատանքները։ Արևելյան գործընկերության հայեցակարգը և ուղերձը տեղին են և ամրապնդում են խաղաղությանը Հայաստանի հանձնառության վերահաստատումը։

2017թ. Բրյուսելի գագաթաժողովին մենք ստանձնեցինք «20 արդյունք մինչև 2020»-ը, որի առանցքը ԵՄ-ի և Արևելյան հարևանների, ինչպես նաև հենց գործընկեր երկրների միջև տարածաշրջանային փոխկապակցվածության, համագործակցության և երկխոսության խրախուսումն է: Հայաստանը վերահաստատում է այս օրակարգի առաջմղմանը նպաստելու իր հանձնառությունը: Շնորհակալություն եմ հայտնում նախարար Մակեյին այս հանդիպուման ընթացքում Բազմամյա ֆինանսական շրջանակի գերակայությունների և Արտաքին ներդրումների նախագծի առնչությամբ Արևելյան գործընկերության հեռանկարների շուրջ մտքերի փոխանակում նախաձեռնելու համար:

Մենք կարծում ենք, որ Արտաքին ներդրումների նախագիծը կարևոր նախաձեռնություն է՝ ընդլայնելու մեր տնտեսական ճկունությունը և արդյունավետությունը կայուն զարգացման օրակարգին առնչվող որոշիչ ոլորտներում: Մենք կողջունենք ԵՄ ապագա բյուջետային քննարկումների ժամանակ Արևելյան հարևանության վրա հետևողական ուշադրությունը, քանի որ պետք է համատեղ աշխատենք արդեն իսկ համաձայնեցված միջնաժամկետ և երկարաժամկետ համատեղ ծրագրերի իրականացումն ապահովելու ուղղությամբ, որոնք անմիջականորեն կապված են արդիականացման ջանքերի և բարեփոխումների հետ։

Հայաստանի պետական կառավարման մարմինները և քաղաքացիկան հասարակությունը զգալի օգուտներ են քաղել Արևելյան գործընկերության բազմաթիվ աշխատանքներին իրենց մասնակցությունից: Մենք շարունակում ենք լրացուցիչ աջակցություն ստանալ Հայաստանում բարեփոխումների իրականացման ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար և ընդգծում ենք խրախուսման վրա հիմնված մոտեցման կարևորությունը, ինչպես որ դա ամրագրված է Բրյուսելյան հռչակագրում: Կցանկանայի նաև շեշտել մեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայուն ներգրավվածության կարևորությունը՝ ուղղված Արևելյան գործընկերության օրակարգի խթանմանը:

Եզրափակելով խոսքս` նշեմ, որ Հայաստանը ցանկանում է և պատրաստ է իր վրա վերցնելու ԵՄ-ի, նրա անդամ և գործընկեր երկրների հետ ավելի մեծ պատասխանատվություն և ներգրավվածություն` ուղղված մեր ընդհանուր տարածքն անվտանգ, կայուն և զարգացող հարևանության վերափոխելուն»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}