2017 թվականին Իտալիայում տեղի է ունեցել ավելի քան 1,5 հազար գործադուլ
Իտալացիները սկսել են ավելի հաճախ գործադուլ անել: Վերջին մեկ տարվա ընթացքում երկրում հայտարարվել է 2 448 գործադուլ, որոնցից անցկացվել է 1677-ը: Այս մասին հայտարարել է ազգային գործակալության ղեկավար Ջուզեպպե Պասսարելին, գրում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ 2017 թվականին երկրում գործադուլների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է. մասնավորապես՝ 2016 թվականին Իտալիայում տեղի է ունեցել 1498 գործադուլ:
Ինչպես նշում է Պասսարելին, այդ իրավիճակը կապված է ընկերությունների կողմից աշխատողների աշխատավարձերի պարտավորությունների չկատարման հետ, ինչպես նաև խանգարում են նրանց գործունեությանը: