Ճապոնիայի խորհրդարանի շենքի այգում կանեփի թփեր են գտել
Տոկիոյում գտնվող Ճապոնիայի խորհրդարանի այգու տարածքում կանեփի թփեր են հայտնաբերվել: Այդ բույսը երկրում անօրինական են համարվում: Այս մասին գրում է BBC-ն:
Մոտ երկու ամսական թփերը պատահաբար հայտնաբերել է խորհրդարանի այցելուներից մեկը: Թե ինչպես են դրանք աճել օրենսդիր մարմնի հարևանությամբ, անհայտ է: Խորհրդարանի պաշտոնական ներկայացուցչիը ենթադրել է, որ սերմերը այնտեղ կարող էր հասցնել կամ քամին, կամ էլ թռչունները:
Որոշ ժամանակ անց խորհրդարանի այգին կրկին կստուգեն՝ համոզվելու, որ բույսն ամբողջությամբ ոչնչացվել է:
Կանեփը Ճապոնիայում արգելված է, նույնիսկ դրա ոչ մեծ քանակություն ունենալու ու պահելու դեպքում մինչև հինգ տարվա ազատազրկում է սպառնում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին