Հասարակություն 15:21 23/06/2018 Հայաստան

Պահել հին համակարգը՝ նշանակում էր հարկերը գնալով մեծացնել, մեծ բեռ դնել ապագա սերունդների վրա. Տնտեսագետ

Բոլոր երկրները, որոնք ծերացող են, սկսում են խոսել կուտակային կենսաթոշակի՝ որպես այլընտրանքի ներդրման մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:

Տնտեսագետի խոսքով՝ կան նաև այլ լուծումներ: Օրինակ, ըստ նրա, Ռուսաստանը խնդրին լուծում տվեց՝ երկարացնելով կենսաթոշակային տարիքը, այսինքն՝ այնպես երկարացնել տարիքը, որ աշխատողների վրա թոշակառուի բեռը քիչ լինի:

«Մենք ոչ թե ծերացող, այլ արագ ծերացող ազգ ենք: 1990-ականներից հետո Հայաստանում  ծնելիությունը կտրուկ անկում է ապրել և այդ բեռը շուտով մեծանալու է: Եթե այսօր 15-64 տարեկան  6 աշխատողի բաժին է հասնում 1 թոշակառու, ապա 2060 թ-ին այդ ցուցանիշը կտրուկ նվազելու է՝ 2 աշխատողի բաժին կընկնի 1 թոշակառու: Պահել հին համակարգը՝ նշանակում էր ապագա սերունդների վրա շատ-շատ մեծ բեռ դնել, հարկերը գնալով մեծացնել: Այսինքն՝ այլընտրանքը եկամտահարկի շարունակական մեծացումն էր, և այդ խնդրի լուծումը կուտակային համակարգն է: Այս համակարգը լուծում է ոչ միայն այն հարցը՝  բարձր աշխատավարձ ստացողը բարձր կենսաթոշակ կստանա, այլև այսօրվա սպառումները ինչ-որ չափով զսպելու և ապագայում մեզ պահելու համար է»,- ընդգծեց Աշոտ Խուրշուդյանը:

Տնտեսագետի խոսքով՝ կուտակայինի այլընտրանքը վախենալու է, ինչը դրդում է երկրներին կուտակային համակարգ ներդնել:  Ըստ նրա՝ ունիվերսալ մեկ համակարգ չկա, ամեն երկիր մի ձև է այն ներդնում:

«Հայաստանը գնաց համընդհանուր ներդրման ուղիով, և դրանից ամենաշատը տուժեցին այսօրվա թոշակառուները: Այսօր մեր երկրում մեծ գումարներն են ծախսվում թոշակների վրա, բայց թոշակառուների թիվն այնքան շատ է, որ չեն կարողանում կենսաթոշակները բարձրացնել: Եւ մենք գնացինք թոշակները բարձրացնելու ուղիով»,- ասաց տնտեսագետը:

Նա նաև նշեց, որ հնչում են տեսակետներ, թե պետք է այսօր թոշակները բարձրացնել, սակայն, տնտեսագետի կարծիքով` նույնիսկ 10 հազար դրամով թոշակը բարձրացնելու դեպքում աշխատողները ավելի շատ հարկ կվճարեն, և այդ ուղիով գնալը շատ ավելի մեծ ռիսկեր է պարունակում:

Ինչ վերաբերում է Հայաստանում պարտադիր կուտակայինի մեկ տարով հետաձգմանը, Աշոտ Խուրշուդյանը դա համեմատեց նրա հետ, որ երեխան լավ չսովորի, թողնեն նույն դասարանում: Մինչդեռ այսօր, ըստ նրա, համակարգին կամավոր միացած այն մարդիկ, որոնք 500 հազար դրամ աշխատավարձ են ստանում, արդեն ունեն 2.5 մլն դրամ խնայված միջոցներ, որի կեսն են իրենք հատկացրել:

Այսպիսով, տնտեսագետը վարչապետի հայտարարությունը՝ հուլիսի 1-ից պետք է ներդվի պարտադիր կուտակային համակարգը, համարում է ոչ պոպուլյար քայլ, որը դրսի ներդրողները դրական են գնահատում: «Ուրախ եմ՝ որոշվեց, որ այլևս չի հետաձգվելու այս բարեփոխումը, Հայաստանի միջազգային դիրքը միանշանակ աճելու է, ավելի վստահելի երկիր է դառնալու»,- ասաց Աշոտ Խուրշուդյանը:

Ինչ վերաբերում է Մանե Թանդիլյանի հրաժարականին, իսկ հետո Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածության արդյունքում հրաժարականի դիմումը հետ վերցնելուն, և արդյոք դա չի ենթադրում, որ նոր նախագծում այլ սկզբունքներ պետք է լինեն, Աշոտ Խուրշուդյանը նախ դրական գնահատեց Մանե Թանդիլյանի գործունեությունը՝ նաև որպես քաղաքական գործիչ. «Ես միշտ երազել եմ մեր կառավարությունները լինեն այնպիսին, որ եթե մեկ հոգի ասում է՝ ոչ, որոշումը չի անցնում: Դա բերում է նրան, որ երկարաժամկետ հատվածում կգան կոնսենսուսի, և կգտնեն ավելի օպտիմալ լուծում»:

Նա նաև ասաց, որ եթե պարտադիր կուտակայինը հետաձգվեր, ապա դա բացասկան կլիներ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}