Արմեն Աշոտյանը չի մեկնաբանում Կարեն Կարապետյանի հնարավոր հրաժարականը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որոնց համաձայն Կարեն Կարապետյանը հայտարարել է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնաից հրաժարական ներկայացնելու որոշման մասին։
«Ոչ մի մեկնաբանություն՝ ոչ մի հարցով»,-ասաց նա։
Մի քանի րոպե անց Արմեն Աշոտյանն արդեն իր ֆեյսբուքի էջում թեմայի շուրջ կատարեց հետևյալ գրառումը.
«Ի արձագանք որոշ լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկությունների հայտնում եմ, որ ՀՀԿ նախագահի տեղակալների ընտրության խնդիրը գտնվում է բացառապես ՀՀԿ խորհրդի իրավասությունների շրջանակներում, որի մոտակա նիստի օրակարգում չեմ բացառում նման հարցի ներառում»։
Կարեն Կարապետյանի հնարավոր հրաժարականի մասին տեղեկություններ չուներ նաև ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրադ Շարմազանովը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ մի քանի ժամ առաջ է վերադարձել Հայաստան և նման ինֆորմացիայի չի տիրապետում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին