Թայլանդը համարվել է զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկիրը
Ապահովագրական գործերի ուսումնասիրությունը ցույց է տվել աշխարհում ամենավտանգավոր տուրիստական ուղղությունները: Այս մասին հայտնել է Endsleigh Insurance Services բրիտանական ապահովագրական ընկերությունը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ընկերության տվյալներով՝ 2017 թվականին ապահովագրական դեպքերի գրեթե քառորդ մասը՝ 23%-ը, տեղի է ունեցել Թայլանդում: Դա այն երկիրն է, որը հայտնի է իր իդիլիական ավազե լողափերով, յուրահատուկ տաճարներով և նրբաճաշակ խոհանոցով:
Երկրորդ և երրորդ տեղերում հայտնվել են Չիլին և ԱՄՆ-ը: Այս երկրներից յուրաքանչյուրին բաժին է հասել ապահովագրական դեպքերի 15-ական տոկոսը, իսկ Իսպանիային, Գերմանիային, Նեպալին և Պերուին՝ 8 տոկոսը:
Նրանց հաջորդում է Ֆրանսիան, որտեղ արձանագրվել է ապահովագրողին դիմած բոլոր դիմումների 7%-ը: Տասնյակը եզրափակել են Բահամյան կղզիները և Բրազիլիան՝ 4-ական տոկոսով:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ճանապարհորդությունների ընթացքում ապահովագրական բոլոր ծախսերի գրեթե 71 տոկոսը կապված են արտասահմանում շտապ բուժօգնության ծառայությունների տրամադրման հետ: Ընդ որում՝ վճարումների միջին չափը կազմել է 1,3 մլն ֆունտ ստեռլինգ: 11% դեպքերի ժամանակ զբոսաշրջիկներն ապահովագրական ընկերությանը դիմել են ուղեբեռը կորցնելու կամ վնասելու համար, 4%-ը՝ պահանջել է ատամնաբուժական ծառայություն, 2%-ը՝ փոխհատուցում բաց թողնված չվերթների պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան