Կանադայի վարչապետը տուգանվել է արևային ակնոցների համար
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն 100 դոլարով տուգանվել է այն բանի համար, որ չի հայտարարագրել երկու արևային ակնոցը, որոնք նրան նվիրել է երկրի մարզերից մեկը։
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ՝ էթիկայի վերահսկիչ մարմինը տուգանք է սահմանել շահերի բախման մասին օրենքի խախտման համար։
Տեղական օրենքների համաձայն, վարչապետը 30 օրվա ընթացքում պետք է զեկուցի նվերները, որոնց արժեքը գերազանցում է 200 դոլարը: Սակայն Տրյուդոն իշխանություններին չի հայտնել երկու արևային ակնոցների մասին։ Հաղորդվում է, որ նրանք 300-ից 500 դոլար արժեն։
Աղբյուրի տվյալներով՝ վարչապետն արդեն վճարել է տուգանքը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց