Հունաստանի վարչապետն առանջին անգամ փողկապ է կրել
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն առաջին անգամ փողկապով է ներկայացել հանությանը։ Գազետա.ռու-ն գրում է, որ վարչապետը, ով սկզբունքորեն չէր կրում փողկապ, խոստացել էր կրել, եթե Հունաստանի պետական պարտքի խնդրով լուծում գտնվի։
«Ինչպես տեսնում եք, ես փողկապով եմ։ Խոստումը պետք է կատարել։ Այսօր պատմական օր է։ Մենք դուրս ենք գալիս վարկատուների հետ հուշագրից»,- ասել է նա։
Ա. Ցիպրասի խոսքով, Հունաստանը կրկին «նորմալ պետություն» դարձավ և կշարունակի վերականգնել քաղաքական և տնտեսական ինքնիշխանությունը: