Ապացուցվել է աղի մահացու վտանգը
Բոստոնի Բրիգհեմի կանացի հիվանդանոցի մասնագետներն ապացուցել են, որ աղի մեծ քանակությամբ կիրառումը կապված է վաղաժամ մահվան ռիսկի հետ:
Լենտա.ռու-ն, հղում անելով MedicalXpress-ին, գրում է, որ երկարաժամկետ հետազոտությանը մասնակցել է 30-54 տարեկան 2974 մարդ, որոնց մոտ զարկերակային ճնշումը նորմայից մի փոքր բարձ է: Կամավորների կողմից օգտագործվող աղի քանակը չափվել է տարբեր մեթոդներով, այդ թվում մի քանի օրում հավաքած մեզի անալիզով: Դա թույլ է տվել ավելի ճշգրիտ որոշել օրգանիզմ թափանցող աղի մակարդակը: Մասնակիցների վիճակին հետևել են 24 տարի, այդ ընթացքում մահացել է 272 հոգի: