Հայաստանում տեղի ուենցածը անսպասելի, բայց խաղաղ հեղափոխություն էր. քաղաքագետ
«Հայաստանում կատարվածը հեղափոխություն էր, որովհետև իշխանության իմաստը և բնույթը փոխվել են»,- այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«Ընտրական օրենսգրքին զուգահեռ՝ պետք է խոսել նաև Սահմանադրության փոփոխության մասին: ԸՕ-ն մեզ մոտ իրավական փաստաթուղթ չէ, այն քաղաքական փաստաթուղթ է, և մինչ այժմ արվել է ամեն բան՝ խախտելու ԸՕ-ն: Մինչդեռ իրականում այն պետք է կարողանա իշխանություն ստեղծել: Հայաստանում ԸՕ-ն մինչ այժմ օգտագործվել է խախտումներով իշխանության վերստեղծման համար»,- ասաց բանախոսը:
Աղասի Ենոքյանի խոսքով, այն, ինչ կատարվեց Հայաստանում, անսպասելի, բայց խաղաղ հեղափոխություն էր: Հեղափոխությունները, քաղաքագետի համոզմամբ, միշտ անսպասելի են, և սա նորմալ է: Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին, ապա նախկինում իշխանությունը հենված էր մեկ մարդու վրա և նրա հրաժարականով բուրգը քանդվեց:
Քաղաքագետը հատկանշական համարեց, որ ստեղծված իրավիճակում ժամանակը հաստատ ՀՀԿ-ի օգտին չի աշխատում:
«Նրա անդամները դառնում են կրիմինալ շոուների հերոսներ, տեսնում ենք, ինչպես են շարքային և պաշտոնյա հանրապետականները հեռանում ՀՀԿ-ից: ՀՀԿ-ն ինքն է շահագրգիռ, որ արտահերթ ընտրություններ տեղի ունենան, քնի դեռ կուսակցությունը լիովին չի փլուզվել»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց