Ամեն նոր գործիչ հայ ժողովրդին Մովսես է թվում. սոցիոլոգ
«Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ընդամենը վերնախավի փոփոխություն է տեղի ունեցել, ընդ որում՝ մասնավոր: Պետական ենթակառուցվածքների աշխատակիցների մեկ երրորդը՝ ՀՀԿ-ական, շարունակում է աշխատել՝ ի շնորհիվ պրոֆեսիոնալիզմի»,- այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ համոզմունք հայտնեց սոցիոլագ Ահարոն Ադիբեկյանը:
Բանախոսի կարծիքով, որոշ քաղաքական ուժեր կամ գործիչներ մեծամտանում են, երբ հայտարարում են, որ ժողովուրդն իրենց կողմից է:
«Մեր բնակչությունը յուրահատուկ է. յուրաքանչյուր նոր քաղաքական դեմքի հետ է կապում իր բոլոր հույսերը: Այդ մեկը ժողովրդին թվում է այն Մովսեսը, որն իր բոլոր խնդիրները պետք է լուծի: ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ռեյտինգն էլ երեք ամսում հասավ վաթսուն տոկոսի, որովհետև նա խոստումներ էր տալիս։ Այժմ նորից խոստումներ են տրվում»,- ասաց սոցիոլոգը:
Եզրափակելով՝ Ահարոն Ադիբեկյանը տեսակետ հայտնեց, որ ժամանակն այս պահին աշխատում է ՀՀԿ-ի օգտին, իսկ նորընտիր կառավարությունը կարճ ժամկետներում չի կարող շոշափելի արդյունքների հասնել՝ դրանով իր կողմը գրավելով ժողովրդին:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում տեղի ուենցածը անսպասելի, բայց խաղաղ հեղափոխություն էր. քաղաքագետ
- Արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն. սահմանադրագետ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ