Մշակույթ 18:48 25/06/2018 Հայաստան

Ինչ է կորցրել և ինչ փնտրում մշակույթի նախարարությունը

ՀՀ մշակույթի նախարարությանը նախաձեռնում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրում նոր հուշարձաններով։ Պետական գերատեսչությունը դիմել է քաղաքացիներին` ներկայացնելու առաջարկություններ այս փուլում Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ժառանգության այն քաղաքաշինական և ճարտարապետական կառույցների, մոնումենտալ արվեստի նմուշների ու կոթողների վերաբերյալ, որոնք իրենց կարծիքով արժանի են ընդգրկվել ցուցակներում և վերցնել պետության պաշտպանության տակ: Այդ հուշարձաններից քչերն են ներառված հուշարձանների պետական ցուցակում։

Այդ ցուցակում արդեն իսկ  ընդգրկված են 24 հազար 500- ից ավելի հուշարձան։ Սակայն ժամանակը ցույց է տվել, որ նույնիսկ այդ հուշարձանները «անձեռնմխելի» չեն։ Պետությունը չի՞ կարողանում ըստ արժանվույն պաշտպանել, թե՞ այդքան էլ մտահոգ չէ իր մշակութային ժառանգությամբ։  

Այսօր մշակույթի նախարարությունն ցանկանում է ընդլայնել այդ ցուցակը՝ էլ ավելի շատ հուշարձաններ պետական պաշտպանության հովանու ներքո առնել, սակայն արդյո՞ք ցուցակում արդեն եղած հուշարձանների հետ կապված հարցերը, խնդիրները չպետք է ամբողջությամբ  լուծվեն, նոր անցնեն նորերին։ 

Panorama.am-ը մի քանի հարցով դիմեց մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանին։

Panorama.am-Որքա՞ն է կազմում պատմամշակութային հուշարձանների պահպանության համար այս տարվա բյուջեն ու կարողանո՞ւմ եք կազմակերպել եղած հուշարձանների պահպանումը։

Տ. Գալստյան-Նախարարությունն իր ենթակայության տակ ունի պահպանության ՊՈԱԿ, որն իրականացնում է պահպանության ծառայություն՝ իր ֆինանսական միջոցների հաշվին: Մոտ 343 միլիոն դրամ է:

Panorama.am -Պարոն Գալստյան, հարցի մեխը, թերևս, կարողանո՞ւմ է կազմակերպել: Այն, թե ի պաշտոնե ՊՈԱԿ-Ը ինչ պիտի անի, կամ ասենք Մշակույթի նախարարությունը տարիներ ի վեր ինչ պիտի աներ ու ամենևին չի արել՝  տեսել ենք, լսել ենք: Հիմա կանոնադրության ու գործի ու միջոցների համապատասխանության մասին ենք հարցնում:

Տ. Գալստյան -Հուշարձանների պահպանությունը գործառույթ է, որը իրականացվում է համապատասխան աշխատակիցների կողմից: Պետական սեփականություն համարվող հուշարձանները պահպանվում են նախորդ պատասխանում նշված նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ի ֆինանսական միջոցներով, իսկ որպես պահպանության միջոցառում ՀՀ պետական բյուջեից տարեկան նախատեսված է 250 միլիոն ՀՀ դրամ ամրակայման, նորոգման և վերականգման համար:

Panorama.am- Հաշվարկե՞լ եք, թե ինչքան գումար է անհրաժեշտ ցուցակում եղածը պահպանելու համար։ 

Տ. Գալստյան -Այն հուշարձանները, որոնք ունեն օգտգործողներ և սեփականատերեր, համաձայն օրենքի, իրենք են պարտավոր ապահովվել հուշարձանի անխաթարությունը, որում պետությունը ֆինանսական պարտավորություն չունի:

Panorama.am -Թե ինչպես են սեփականատերերը պահպանում՝ Փակ շուկան վկա: Ու Մշակույթի նախարարությունը երկար տարիներ թևերը ծալած նստեց, հենց այդպես պատասխանելով՝ պարտավոր են պահպանել: Հասկացանք՝ պարտավոր են, բայց անու՞մ  են:

Տ. Գալստյան -Սիրելի լրագրող, դուք ինձ փորձում եք մեղադրել մի բանի մեջ, որ ինձանից առաջ է եղել։ Հիշեցնեմ ձեզ, որ 15 օր առաջ եմ նշանակվել այս պաշտոնում, իսկ Փակ Շուկայի աղվաղման ժամանակ մասնակցում էի Փակ Շուկայի աղվաղմանը դեմ քաղաքացիական ցույցերին:

(Panorama.am.- Այստեղ թերևս շեշտենք, որ նախ՝ մենք չենք մեղադրում, երկրորդ՝  Մշակույթի նախարարությունը, ինչպես և բոլոր նախարարությունները, իրավահաջորդներ են՝ և պարտավորությունների, և իրավունքների հետ կապված:

Թերևս մի բան հասկանալի եղավ՝ հարցը անպատասխան է):

Panorama.am -Եվ դրանցից դուրս՝ հաշվարկե՞լ եք ցուցակում եղած, բայց սեփականատեր չունեցածները պահպանելու, վերականգնելու, վերանորոգելու համար անհրաժեշտ գումարը: 
 
Տ. Գալստյան
-Ամբողջությամբ պետական սեփականություն համարվող բոլոր հուշարձանների վերականգնողական աշխատանքների գումարները ամբողջությամբ հաշվարկելու համար պետք է իրականացվեն բազմատեսակ ուսումնասիրություններ, այդ թվում պեղում, որից հետո կազմվեն գիտանախագծային և նախահաշվային փաստաթղթեր, որից հետո հնարավոր կլինի ունենալ կոնկրետ գումար, որն իրենից նույնպես մեծ ծախսեր է պահանջում և անհեթեթ եմ համարում ծախսել նման մեծ գումարներ զուտ կոնկրետ թիվ ունենալու համար: 

(Panorama.am.- Սակայն խոսքը թվի մասին չէր, այլ՝ հուշարձանների: Կոնկրետ հուշարձաների, որոնց պահպանումը հենց մշակույթի նախարարության գործառույթն է):

Panorama.am- Ընդհանուր քանի՞ հուշարձան  կա պետական ցուցակում, որքա՞նը վերականգնման կարիք ունեն։

Տ. Գալստյան- Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում գրանցված են 24 հազար 500- ից ավելի հուշարձաններ, որոնցից ընդամենը մոտ 18 հազար 500 պետական սեփականություն է: Գրեթե բոլորը և մշտապես խնամքի, և մասնակի վերականգնման կարիք ունեն:

Panorama.am-Շատ լավ, այդ «գրեթե բոլորը» որքան ֆինանսական գումար են պահանջում:

Տ. Գալստյան -Արդեն պատասխանել եմ, մոտ 343 միլիոն ՀՀ դրամ:

(Panorama.am.- Այստեղ էլ նշենք, որ այդ թիվը հնչել է ոչ թե որպես անհրաժեշտ գումարը, այլ՝ եղածը):

Panorama.am -Քայլեր անելո՞ւ եք փչացրածները վերականգնելու համար։

Տ. Գալստյան- Տարեկան բյուջի միջոցներով նախատեսվում և իրականացվում են աշխատանքներ, ինչպես պետություն-մասնավոր կամ մասնավոր-բարեգործական միջոցներով իրականացվում են վերականգնողական աշխատանքներ։

Panorama.am -Իսկ նրանք, որոնք սեփականատերեր ունեն ու փչացրած են:

Տ. Գալստյան -Ըստ անհրաժեշտության և առաջնահերթության, նախարարությունը գործընթացներ է իրականացնում խախտումները շտկելու ուղղությամբ՝ հաշվի առնելով սեփականատիրոջ հնարավորությունները և իրավունքները: 

Panorama.am -Չե՞ք գտնում, որ ոչինչ չարած անել նման հայտարարություն՝ ընդամենը ժողովրդահաճություն է։

Տ. Գալստյան -Չեք գտնում՝ Հայաստանի մշակույթի նախարարության պարտավորությունն է ապահովվել հուշարձանների պահպանությունը և անխաթարությունը: Նախարարությունը իրականացնելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները:

Panorama.am -Այդ դեպքում՝ առանց վերականգնելու նախկինում փչացածները, առանց ստույգ հաշվարկ ունենալու, թե որքան գումար և որքան ժամանակ է անհրաժեշտ և ցուցակում նշված մինիմում եղածը վերանորոգելուն, վերականգնելուն, ի՞նչ «ագահություն է» նոր հուշարձաններ մտցնել ցուցակ, ընդ որում՝ դրա համար դիմել հասարակությանը, ոչ թե մասնագետների: 

Տ. Գալստյան -Ձեր հարցերի տրամաբանությամբ ստացվում է՝ եթե դեռ չենք վերականգնել բոլոր հուշարձանները, ապա ճարտարապետական, պատմական և մշակութային արժեք ունեցող բացառիկ կառույցները պիտի անտեսվեն ՀՀ մշակույթի նախարարության կողմից, ինչը հակասում է ՀՀ օրենքին: Շնորհակալ եմ Ձեզ, որ քանի դեռ բոլոր հուշարձանների վերականգնման համար Հայաստանի Հանրապետությունը գումար չունի, չեք պահանջում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներից հուշարձաններ հանել:

Panorama.am- Չէ, չենք պահանջում, մեր պահանջները հստակ են՝ արեք պարտադիրը, հետո անցեք ցուցադրականին: Ու հարցերն էլ թերևս շատ հստակ էին, ու անընդհատ կրկնվում էին հասկանալու՝  ինչով է պայմանավորված կոչը քաղաքացիներին, եթե մշակույթի նախարարությունը դեռ իր նախորդների ու ներկա պարտքը չի փակել այդ նույն քաղաքացիներին: 

Լուսանկարում Մինասի  որմնանկարը՝ «Արմենիա»



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}