Անթույլատրելի են որոշ փորձեր՝ քաղաքականացնելու ՍԾՏՀԿ գործունեությունը. ՀՀ փոխարտգործնախարար
«Հայաստանի համար մեծ պատիվ է հերթական անգամ նախագահել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը: Մեր երկիրն այս տարվա հունվարի մեկից երկու տարի ժամանակահատվածով համակարգում է կազմակերպության տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է, և մենք կարևորում ենք այս բնագավառում միջազգային համագործակցության առավելագույն խորացումը»,- ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը՝ հավելելով, որ սա կազմակերպությունում Հայաստանի հինգերորդ նախագահությունն է:
«Նախագահության շրջանակներում Հայաստանը սերտ համագործակցել է անդամ երկրների հետ: Կարևորում են ՍԾՏՀԿ գործունեությունը և շարունակելու ենք ակտիվ լինել կազմակերպության աշխատանքներում՝ առանձնապես ուշադրություն դարձնելով տնտեսական բաղադրիչներին», -հայտարարեց պաշտոնյան:
Կարեն Նազարյանը միաժամանակ շեշտեց` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը առավելապես տնտեսական համագործակցության կառույց է, այդ իսկ պատճառով անթույլատրելի են որոշ փորձեր՝ քաղաքականացնելու կազմակերպության գործունեությունը՝ իր լիազորությունների շրջանակը գերազանցող և կանոնադրությանը հակասող քաղաքական բնույթի փաստաթղթեր ընդունելու եղանակով:
«Վերջին տարիներին այդ տեսակետից աչքի է ընկնում կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը, որի շրջանակներում ընդունվում են քաղաքականացված հայտարարույթուններ ու հռչակագրեր», - հիշեցրեց փոխնախարարը՝ նշելով, որ այս մասին այսօր բարձրաձայնել են նաև ՍԾՏՀԿ անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին