Քաղաքական 15:38 27/06/2018 Հայաստան

Բաքվում ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի ընտրությանը հայկական պատվիրակության մասնակցության մասին այս պահին որոշում չկա. Մինասյան

«Բաքվում ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի ընտրություններին Հայաստանի պատվիրակության մասնակցության մասին այս պահին որևէ որոշում չկա և հայկական պատվիրակության որևէ անդամ որևէ հայտարարություն դեռ չի արել»,- Panorama.am-ի հետ զրույցում այս մասին տեղեղացրեց ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով երեկվա ասուլիսին հետևած այն հրապարակումներին, թե հայկական  պատվիրակությունը չի մասնակցելու ընտրություններին։

Մինասյանը պարզաբանեց, որ ինքը նախօրեի ասուլիսին չի խոսել պատվիրակության որոշման մասին, այլ խոսել է ավելի վաղ վեհաժողովի մարմնին ուղղած իրենց նամակի մասին: 

«Երեկ մենք ներկայացրել ենք մեր պատվիրակության աշխատանքի արդյունքները հերթական վեհաժողովում, որը տեղի է ունեցել Տիրանայում, և պատվիրակության անդամներին հարց է տրվել, թե որտեղ պետք է տեղի ունենա գլխավոր քարտուղարի ընտրությունը։ Ես երեկ ներկայացրել եմ իրավիճակը, ասել եմ, որ այն մարմինը, որը կարող էր ընտրել քաղաքը, որտեղ պետք է տեղի ունենար գլխավոր քարտուղարի ընտրությունները, երեքն են եղել Երևան, Բաքուն և Սոֆիա։ Մինչև ընտրությունը կայանալը մենք այդ մարմնի անդամներին նամակ էինք ուղղել՝ ներկայացնելով մեր հիմնավորումները, թե ինչու չի կարելի այդ ընտրությունն իրականացնել Բաքվում։ Բերել էինք այն հիմնավորումը, որ մինչև այժմ գործնականում հայկական պատվիրակության անդամները չեն գնացել Բաքու, և եթե իրենք որոշեն, որ ընտրությունը պետք է տեղի ունենա Բաքվում, ըստ էության, կխոչըդոտեն հայկական պատվիրակության անդամների մասնակցությունը կարևորագույն խնդրին՝ գլխավոր քարտուղարի ընտրությանը։ Մենք առաջարկել էինք, որ իրենք դա չանեին, մենք ըմբռնումով կմոտենայինք, եթե Երևանն էլ չընտրվել որպես ընտրության քաղաք, այլ ընտրեին Սոֆիան, չեզոք մի քաղաք, որտեղ կարող են մասնակցել առանց որևէ արգելքի բոլոր պատվիրակության անդամները։ Հիմա ես կարծում եմ, չնայած որևէ քննարկում չի եղել, թերևս ճիշտ կլինի, որ մենք մասնակցենք։ Կարծում եմ՝ մենք այս անգամ կարող է և մասնակցենք»,- պարզաբանեց Մինասյանը։

Նա նշեց, որ գլխավոր քարտուղարի ընտրությունները պետք է տեղի ունենան շուրջ մեկ տարի հետո։

Մեզ հետ զրույցում Գագիկ Մինասյանն անդրադարձավ նաև արդբեջանական լրատվամիջոցներում ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղար Ասեֆ Հաջիևի մեկնաբանություններին՝ վերը նշված հարցի հետ և Կիևյան հռչակագրի հետ կապված՝ նշելով, որ այստեղ հավանբար թյուրըմռնում է եղել։

«Ես շատ հեռու եմ մտածելու այն մասին, որ պարզագույն հարցերում գլխավոր քարտուղարը կարող էր սխալվել։ Նա չի կարող սխալվել կանոնակարգի հարցում, քանի որ կանոնակարգը չի ասում, որ բոլոր որոշումները ԽՎ-ում ընդունվում են կոնսենսուսով։ Ես ենթադրում եմ, որ այստեղ իր խոսքի աղավաղում է եղել։Ինչ վերաբերում է Կիևյան փաստաթղթին, ես ենթադրում եմ, որ նա չէր կարող չիմանալ, որ այս փաստաթուղթը որևէ կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի կոնֆլիկտի հետ, քանի որ դա վերաբերում է միջազգային կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, Եվրխորհրդարանի կողմից անօրնական բռնազավթված տարածքների մասին որոշմանը, իսկ մեր կոնֆլիկտի հետ կապված այս կառույցներն այդպիս որոշում չունեն»,- ասաց հայկական պատվիրակության անդամը։

Մինասյանը շեշտեց, որ Կիևյան փաստաթղթում խոսք է գնում միայն այնպիսի տարծքների մասին, որոնք պետք լուծվեն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։

«Ես առավել քան համոզված եմ, որ գլխավոր քարտուղարը չի կարող այս բաները չիմանալ, կամ ինքը փորձում է թյուրիամացության մեջ գցել առաջին հերթին ադրբեջանական հանրությանը, կամ ենթադրում եմ, որ լրագրողի շփոթմունքն է։ Ես շարունակում եմ կիրթ մարդ համարել Ասեֆ Հաջիևին և  կարծում եմ, այստեղ լրագրողական անփութության հետևանք կա»,- հավելեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:46
Մոսկվայից դեպի Երևան երկրորդ չարտերային թռիչքը կիրականացվի ապրիլի 7-ին.ԱԳՆ
Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարություն է տարածել, որում, մասնավորապես, գրված է. «Հայտնում ենք, որ Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Պարետի որոշմամբ 6 ժամով գործունեության կասեցման որոշում է կայացվել արդեն 42 տնտեսվարողի նկատմամբ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումների ընթացքում արձանագրված խախտումները հիմք ընդունելով` ՀՀ պարետի որոշմամբ 6 ժամով...
Աղբյուր` Panorama.am
20:44
Զգույշ, մոտակայքում Covid 19-ի վարակակիր է. Վրաստանը բջջային հավելված է մշակում
Վրաստանը կմիանա այն երկրների շարքին, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարում կիրառում են երկրի քաղաքացիների թվային հետապնդման մեթոդը, գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:30
Ժամանակն է արագ կազմակերպել կալանավորված անձանց էլեկտրոնային շղթայի միջոցով տանը պահելու հարցերը.Սեդրակ Ասատրյան
2020թ․ մարտի 31-ին ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության...
Աղբյուր` Panorama.am
20:22
Համավարակի պատճառով հետաձգվել են ամենասպասված սերիալների նկարահանումները
Կորոնավիրուսի համավարակը հետաձգել է ոչ միայն շատ սպասված ֆիլմերի, այլև սերիալների նկարահանումները: kulturomania.ru-ի հաղորդմամբ, համաշխարհային...
Աղբյուր` Panorama.am
20:18
Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ առայսօր կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել: Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:15
ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարի տեղակալը շնորհակալություն հայտնել հայ խաղաղապահներին
ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Լորեն Միշոն ստուգել է Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական...
Աղբյուր` Panorama.am
20:07
ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի հայտարարությունը
ՀՀ Կառավարությունը 2020 թվականի ապրիլի 2-ի նիստում հավանության է արժանացրել և սահմանված կարգով Ազգային ժողովին ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի...
Աղբյուր` Panorama.am
20:00
ՏԿԵՆ. Մեկնարկել են ոռոգման համակարգերի մաքրման և վերանորոգման աշխատանքները
Ոռոգման շրջանին  ընդառաջ՝ հանրապետությունում մեկնարկել են ջրանցքների մաքրման և պոմպակայանների նորոգման  լայնածավալ...
Աղբյուր` Panorama.am
19:52
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամասեր
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ապրիլի 3-ին այցելել է հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասեր: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:42
Կադիրովն աջակցել է ուժայիններին`կարանտինի պայմանները խախտողին ծեծի ենթարկելու հարցում.Գազետա.ռու
«Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է մի տեսանյութ, որում համազգեստով մարդիկ հարվածում են կարանտինի պահանջները խախտողին»,-...
Աղբյուր` Panorama.am
19:31
Արցախը պատրաստ է ինքնապաշտպանության անհրաժեշտ միջոցառումների. ԱՀ ԱԳՆ
Արցախի Հանրապետությունը պատրաստ է ձեռնարկելու ինքնապաշտպանության անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ միջազգային իրավունքի նորմերի և, մասնավորապես՝...
Աղբյուր` Panorama.am
19:26
Ավստրիան նախատեսում է հաջորդ շաբաթվանից սկսել խանութների վերաբացումը
Ավստրիան պլանավորում է հաջորդ շաբաթվանից բացել փոքր խանութներ՝ որպես առաջին քայլ՝ թուլացնելու սահմանված սահմանափակումները, որը դանդաղեցրել է...
Աղբյուր` Panorama.am
19:14
Թուրքիայում պոկել են Աթաթուրքի կիսանդրու գլուխը
Դեռևս անհայտ հանգամանքներում անհայտ անձինք վնասել են Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում գտնվող դպրոցի բակում տեղադրված Մուստաֆա Քեմալ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Բրիտանիայի դատարանը «դիզելգեյթ»-ի գործով կանգնել է ավտոմեքենաների 90 հազար տերերի կողքին
Լոնդոնի Գերագույն դատարանը որոշում է կայացրել հօգուտ բրիտանացի մոտ 90 հազար սեփականատերերի՝ բավարարելով վերջիններիս միասնական դատական հայցն...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հունաստանում տուգանվել է ավելի քան 21 հազար կարանտինը խախտած քաղաքացի. Ria.ru
Հունաստանի ոստիկանությունը տուգանել է ճանապարհորդական սահմանափակումները խախտած 21308 քաղաքացու, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։...
Աղբյուր` Panorama.am
19:00
Չե՞ք կարծում, որ պատգամավորների մեծ մասն անիմաստ խոսող և ոչինչ չանող են. հարց Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին: Օգտատերերից մեկը հարց է հնչեցրել....
Աղբյուր` Panorama.am
18:55
Իտալիայում կորոնավիրուսից ավելի քան 100 բուժաշխատող է մահացել. Լենտա.ռու
Իտալիայում կորոնավիրուսի համաճարակի սկզբից մինչ այժմ մահացել է ավելի քան 100 բուժաշխատող։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, հայտնում է Daily Mail-ը։...
Աղբյուր` Panorama.am
18:45
Հրազդանում կատարված սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
18:34
Հունաստանի վարչապետը Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներին առաջարկել է փախստականների վերաբերյալ նոր համաձայնագիր կնքել
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նամակով դիմել է Ֆրանսիայի  նախագահ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումներ՝ ճանապարհաշինության գործընթացներում
Լոռու մարզի թվով 4 համայնքների վարչական տարածքներում սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքում հայտնաբերվել...
Աղբյուր` Panorama.am
18:16
Վահե Էնֆիաջյան. Խնդիրներ, որ դեռ լուծում չունեն
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը տարածած հայտարարության մեջ նշում է՝ վերջին օրերին բազմաթիվ բողոք-նամակներ են ստացվում առ այն, որ ՀՀ կառավարության...
Աղբյուր` Panorama.am
18:09
«Փաստինֆո».Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՔԿՀ֊ներից ազատ է արձակվել 58 կալանավոր
Երկրում արտակարգ դրություն հայտարարվելուց հետո առ այսօր ՔԿՀ-ներից ազատ է արձակվել ընդհանուր առմամբ 58 կալանավոր՝ վարույթն իրականացնող մարմինների...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մայր Աթոռ. Պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս․ Պատարագից հետո և հաջորդող օրերին առանձնաբար այցելել եկեղեցիներ
Ի լրումն համավարակի առնչությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական հորդորի՝ Մայր Աթոռ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Նոր թեժ գիծ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է նոր ԹԵԺ ԳԻԾ՝ 011 300 114 հեռախոսահամարով: Նախարարությունից մանրամասնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
17:47
Ունենք 16 մեկուսացված և 6 կորոնավիրուսով վարակված ոստիկան. փոխոստիկանապետ
«Պարետի որոշմամբ սահմանված է տնտեսական գործունեության կարգը և այդտեղ պարզ նշված է գյուղատնտեսական գոծունեություն կատարելու իրավունք...
Աղբյուր` Panorama.am
17:39
Ադրբեջանը ներում է շնորհում 65-ից ավելի տարիք ունեցող 100 բանտարկյալի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կորոնավիրուսի համաճարակի հետ կապված հրամայել է ներում շնորհել 65 տարեկանից բարձր 100 բանտարկյալի։ Այս մասին ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
17:24
Նախարար. Թարմացնում ենք մեր խորհուրդները
«Հիվանդության մասին շատ տեղեկատվության հասանելիության հետ  մեկտեղ նաև ի հայտ են գալիս նոր խորհուրդներ  երկրագնդի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արամ Վարդևանյան. Որոշ դատավորներ, օբյեկտիվ իրականությունը հաշվի առնելով, գրավը ճանաչում են թույլատրելի
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.  «Հարգելի գործընկերներ, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության...
Աղբյուր` Panorama.am
17:14
Նախկին նախարար Արամ Հարությունյանի գործն ուղարկվել է ՀՔԾ
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, ՀՀ բնապահպանության նախարարությունում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}