Արտակ Նահապետյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Նահապետյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով.
Արտակ Նահապետյանին նշանակել փրկարար ծառայության տնօրեն»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ ՓԾ տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում