Մեկնարկեց ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումը
Երևանում մեկնարկել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումը: Ինչպես հաղորդում է Panorama.am-ի՝ ԱԳՆ-ում այս պահին աշխատող թղթակիցը, Երևան ժամանած պաշտոնյաները նախ լուսանկարվեցին:
Պաշտոնական բացումից հետո հանդիպման մասնակիցներն անցան օրակարգին: Կեսօրին նախատեսվում է նախագահության հանձնման արարողություն՝ Հայաստանը նախագահությունը կփոխանցի Ադրբեջանին:
Հանդիպումից հետո ԱԳ նախախարի տեղակալ Կարեն Նազարյանը և ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Ավելի վաղ Panorama.am-ը հայտնել էր, որ խորհրդի հանդիպմանը մասնակցելու համար Հայաստան կժամանի Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևը: Թուրքիայից հանդիպմանը կմասնակցի ԱԳՆ բազմակողմ համագործակցության դեպարտամենտի ղեկավար Օմեր Գյուջուքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ