Երևանում ընդունվեցին շատ կարևոր որոշումներ. ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար
«Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ամենահին և ամենից հասուն ռեգիոնալ կազմակերպությունն է, որը ջատագովում է անդամ երկրների միջև տնտեսական կապերը»,-ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարարությունում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը:
«Բայց դրանից անդին մենք շատ բաների ենք հասել, այսօրվա հանդիպումը հաստատեց դա: Սա կարևոր հանդիպում էր՝ և խորհրդանշական և էական պատճառներով»,- նշեց նա՝ հավելելով, որ վերջին վեց ամիսներին՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ նախագահության օրոք ինտենսիվ գործողություններ են կատարվել:
«ՍՏԾԿՀ անդամ բոլոր տասներկու անդամները Երևանում ներկայացված էին իրենց պատվիրակություններով: Ընդունվեցին շատ կարևոր որոշումներ, որոնք կոնսլիդացնում են մեր նախաձեռնությունները»,- ասաց Մայքլ Քրիստիդեսը:
Հարակից հրապարակումներ`
- Անթույլատրելի են որոշ փորձեր՝ քաղաքականացնելու ՍԾՏՀԿ գործունեությունը. ՀՀ փոխարտգործնախարար
- Մեկնարկեց ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումը
- Հայաստան կժամանի ոչ թե Մամեդյարովը, այլ նրա տեղակալը
- Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը