Թանդիլյան. Շարունակելու եմ համագործակցել Արցախի հետ՝ անկախ իմ զբաղեցրած պաշտոնից
Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն Արցախի հանրապետության խորհրդրան այցի ժամանակ նշել է, որ երկրորդ անգամ է այցելում Արցախ, իսկ առաջին այցը կատարել է որպես ՀՀ ԱԺ պատգամավոր:
Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախարարն ընդգծել է, որ շարունակելու է համագործակցությունն Արցախի հետ՝ անկախ իր զբաղոցրած պաշտոնի ձևաչափից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բազմազավակության խթանման ուղղությամբ իրականացվող ծրագրերին, հաշմանդամությանը, սոցիալական մյուս հրատապ և առողջապահությանը վերաբերող մի շարք այլ հարցեր: Երկուստեք կարևորվել է ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտը բարեփոխելու, այն առավել կիրառելի դարձնելու հանգամանքը՝ և այդ համատեքստում ընդգծվել է փոխգործակցության անհրաժեշտությունը: